5.6.08

«Մենք պետք է հունիսի 20-ին դուրս գանք փողոց եւ արձանագրենք մեր վերջնական հաղթանակը»

Արարատ Մարգարյանի խոսում է շատերիս փոխարեն:

Ա1+
«
Այսօրվա քննարկմանը ներկա գտնվելու համար եկել էր նաեւ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ Արարատ Մարգարյանը.՚2000թ. ից սկսած այս իշխանությունները 5 անգամ գիշերային ջարդ են կազմակերպել անմեղ ժողովրդի նկատմամբ: Այս իշխանությունների օրոք իմ երեխանները լքեցին Հայաստանը եւ արդեն 6 տարի է` ես նրանցից լուր չունեմ: Մարտի 1-ը նպաստեց նոր արտագաղթի, բանտերը լցվել են անմեղ մարդկանցով: Մենք պետք է հունիսի 20-ին դուրս գանք փողոց եւ արձանագրենք մեր վերջնական հաղթանակը: Մինչեւ հունիսի 20-ը այս իշխանությունները դեռ ժամանակ ունեն սթափվելու եւ հեռանալուՙ:
»

http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=61296

8 comments:

antifa said...

Haghtelu enk vor het darnank tekuz yerkri hakarak koghmits.

Haik said...

իրոք

HH said...

Haik, kam voreve mek@, vor giti:

Karogh eq asel, te inchu ays 2 or@ Haykakan Zhamanaki internetayin hamarner@ chkan?

Shnorhakalutyun.

Anonymous said...

Yereq orits Sharzhum@ nor tap kstana. Dogha roboserzhik. Doghatseq hhkenahydakanner.

Payqar, payqar minchev verj!
Haghtum enq!

zhoghovurt.

Anonymous said...

Haykakan Jamanak ev Hayq terteri internetayin kayqer@ hakerneri koxmic vnasvel en:
Bayc @st hayk terti amen inch shutov kkargavorvi.

Ph.......r

Anonymous said...

http://www.regnum.ru/news/1011032.html

Армения снова без интернета

В Армении в течение дня 6 июня интернет-связь обеспечивается с перебоями - фактически можно констатировать ее отсутствие. В компании "АрменТел" данную ситуацию объясняют повреждением оптико-волоконного кабеля на территории Грузии.

Anonymous said...

Ararat Margaryani artaberats ain mitq@ te ir erekhaneri masin arden 6 tari voch mi lur chuni, iren miayn amot en berum. Der chenq hasel ain vichakin, vor inch vor mekn uzena, baits chkaroghana ir Hayastani harazatneri het kap hastati. Hodvatsi aid mas@ hamarum em tramabanakan tesaketic shat tuil.

Isk ete uzum eq lurj mitq lsel, te inchpes payqarel, inchqan Evropa goral kam chgoral, apa heteveq ais linkin:

http://www.youtube.com/watch?v=P2tg2JkWa8c

Anonymous said...

Hrashali harcer, mejberum em "zhamanak" tertic

1. Արդյո՞ք շարքային զինվորականները կամ ոստիկանները մարտի 1-ին իմացել են, թե իրենց ուր են տանում, թե՞ նրանց պարզապես տարել են ժողովրդի դեմ: Արդյոք նրանք հոգեբանորեն պատրաստվե՞լ են ժողովրդի դեմ գնալու. որտե՞ղ կարող էին լինել նաեւ շարքային զինվորականների ծնողները կամ ազգականները:

2. Արդյո՞ք մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանները «խուզարկություն» էին իրականացնում Ազատության հրապարակում, ոչնչացվել է քաղաքացիներին պատկանող գույքը (հիշեցնենք, որ վրանները, ինչպես նաեւ վրանում գտնվող իրերը անտեր չեն եղել), արդյո՞ք ոստիկանների կողմից գեթ մեկ քաղաքացու վերադարձվել է Ազատության հրապարակից առգրավված որեւէ իր, թե՞ քաղաքացիներին պատկանող ամբողջ պետքական գույքը գրպանվել կամ յուրացվել է ոստիկանների կամ այլոց կողմից (հիշեցնենք, որ վրաններում եղել են դրամապանակներ, բջջային հեռախոսներ, ժամացույցներ, ակնոցներ, մագնիտոֆոններ եւ այլ թանկարժեք իրեր), եւ արդյո՞ք դատախազության կողմից հարուցվել է գեթ մեկ քրեական գործ, ոստիկանների կողմից քաղաքացիների գույքի ոչնչացման կամ հափշտակության հանցակազմով (հիշեցնենք, որ վրաններում եղել են նաեւ քաղաքացիներին պատկանող կոշիկներ, որոնք նույնպես անհետացել են Ազատության հրապարակ ոստիկանների մուտք գործելուց հետո: Արդյոք այդ նույն ոստիկանները չե՞ն եղել կոշիկ գողացողները, որոնք մարտի 1-ի առավոտյան սկսած իրենց թալանը շարունակել են մարտի 1-ի երեկոյան «Ռոբերտո» խանութում):

3. Արդյո՞ք անհրաժեշտ ինքնապաշտպանության համար ձեռքին պահած փայտը բավական է քաղաքացուն հանցագործ համարելու համար եւ դրա համար կարելի է նրան գնդակահարել:

4. Արդյո՞ք քաղաքացին իրավունք ունի փայտով կամ քարով ինքնապաշտպանություն իրականացնել, եթե նրա վրա կրակում են կամ իր աչքի առաջ սպանում են իր հարազատին կամ ընկերոջը:

5. Արդյո՞ք եթե քաղաքացիներից որեւէ մեկի մոտ զենք լիներ, ապա նա այն չէր օգտագործի, երբ տեսնում էր, որ իր կողքին կանգնածին ոստիկանները գնդակահարում են, թե՞ նա կշարունակեր անվրդով առաջ շարժվել` իր գրպանում ունենալով հրազեն:

6. Մարտի 1-ի երեկոյան, ոստիկանների առաջին գրոհից հետո ինչու՞ տրվեց մեկ ժամ ընդմիջում եւ ինչու՞ իմիտացիա արվեց, թե իբր ոստիկանները փախչում են: Մի՞թե դա չէր հետապնդում հետեւյալ նպատակը. որպեսզի ժողովուրդը ավելի ոգեւորվի, իսկ այդ մեկ ժամվա ընթացքում հնարավորություն տրվի սադրիչներին զինվելու, որպեսզի ոստիկանների հաջորդ հարձակման ժամանակ ժողովրդի միջից մի քանիսը կրակեն, եւ զինված ապստամբության տեսարան ստեղծվի: Արդյոք չտապալվե՞ց իշխանությունների կողմից բծախնդրորեն մշակված նշված օպերացիան:

7. Արդյո՞ք քննարկվել է, թե մարտի 1-ի երեկոյան առաջին գրոհի ընթացքում ինչու չեն օգտագործվել ջրցան մեքենաներ: Թե՞ այդ ջրցան մեքենաները կարող էին «պատահաբար» հանգցնել այրվող դեռեւս միակ մեքենան:

8. Եթե քաղաքացիները հետապնդում էին մեքենա այրելու նպատակ, ինչու՞ էին մարտի 1-ի ցերեկը զանգահարում հրշեջ ծառայություն եւ օգնում հրշեջներին, որպեսզի նրանք հանգցնեն Սունդուկյանի թատրոնի դիմաց այրվող այն մեքենան, որը մի քանի րոպե առաջ վրաերթի էր ենթարկել մի քանի քաղաքացու (հիշեցնենք, որ վրաերթ է համարվում նաեւ այն, որ մեքենան ընթացքի ժամանակ կողքով հարվածում է քաղաքացուն ու մարմնական վնասվածք հասցնում, եւ պետք չէ վրաերթ բառը բառացի` «վրայով երթալ» հասկանալ):

9. Արդյո՞ք մարտի 1-ին բոլոր մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներն են դիմել բժշկի (նաեւ վրաերթի ենթարկվածները), թե՞ նրանք վախեցել են, որ բժշկի դիմելու դեպքում կենթարկվեն ոստիկանական հետապնդումների:

10. Արդյո՞ք հարցաքննվել են քաղաքացիներին վրաերթ կամ վրաերթի փորձ կատարող վարորդները:

11. Արդյո՞ք քննարկվել է, որ եթե մարտի 1-ի առավոտյան ցուցարարները չեն ենթարկվում ոստիկանների ուժին եւ դիմադրություն են ցույց տալիս, եւ նույնիսկ եթե ցուցարարների կողմից զենք է կիրառվում ոստիկանների ուղղությամբ, ինչպես պետք է պատասխանեն ոստիկանները: Արդյոք նրանց հրաման չէ՞ր տրված նման դեպքում գնդակահարել կասկածյալներին (մթության մեջ դժվար է կասկածյալ գտնելը եւ դրա համար կարող էին լինել պատահական զոհեր): Արդյո՞ք ոստիկանները համոզված չէին, որ ցուցարարների կողմից որեւէ կրակոց չի լինի եւ արդյոք դրա համար էլ «անզեն» չմտա՞ն Ազատության հրապարակ, այլապես հաշվի կառնեին անմեղ զոհերի հանգամանքը:

12. Եթե ցուցարարները մարտի 1-ի ցերեկը Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հանցագործություն էին կատարում, ինչու՞ ոստիկանները իրենց երեկոյան օպերացիան չիրականացրին ցերեկը. չէ՞ որ ցերեկը ժամը 14-ից մինչեւ երեկոյան ժամը 21-ը իրավիճակը չէր փոխվել, եւ ոստիկանները իրենց օպերացիան կարող էին իրականացնել ցերեկվա ժամին: Չէ՞ որ այդքան ժամանակում հանցագործություն կատարած անձինք կարող էին թաքնվել կամ էլ նորանոր հանցագործություններ իրականացնել:

13. Արդյոք Ռ.Քոչարյանին ե՞րբ է հաղորդվել մարտի 1-ի առաջին զոհի մասին, եւ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը: Արդյոք նա չի՞ պնդել շարունակել օպերացիան ավելի մեծ ուժերով:

14. Մարտի 1-ի երեկոյան ինչու՞ է ոստիկանների կողմից իրականացվել երկրորդ հարձակումը, երբ առաջին հարձակումից հետո կային արդեն մարդկային զոհեր:

15. Պաշտոնապես ե՞րբ է սկսվել մարտի 1-ի երեկոյան օպերացիան: Արդյո՞ք այն չի սկսվել արտակարգ իրավիճակի հայտարարումից առնվազն մեկուկես ժամ առաջ:

Եթե քաղաքացիներին հնարավորություն տրվեր ենթարկվելու արտակարգ իրավիճակի պահանջներին` արդյոք հնարավոր չէ՞ր լինի խուսափել մարդկային զոհերից:

16. Արդյոք եղե՞լ է որեւէ քաղաքացի, ով ինչպես մարտի 1-ի առավոտյան, այնպես էլ մարտի 1-ի երեկոյան օպերացիայի սկսվելուց հետո փորձել է հանգիստ հեռանալ ոստիկանների կողքով եւ «դուբինկայի» հարված չի ստացել:

17. Արդյոք մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը խուզարկելիս եղե՞լ են ընթերականեր եւ եթե այո, ապա ինչու՞ մինչ այժմ չեն հրապարակվում նրանց ցուցմունքները, եւ դատարաններում միայն ոստիկանության աշխատակիցներն են վկայություններ տալիս: Արդյո՞ք ցանկացած խուզարկության ժամանակ ընթերական պարտադիր չէ:

18. Արդյո՞ք մարտի 1-ի երեկոյան ուժայինները կրակել են Պարոնյանի եւ Լեոյի փողոցներում գտնվող շենքերի վրա:

19. Արդյո՞ք շենքերի շքամուտքերում եւ նաեւ շենքի տանիք բարձրանալու համար ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ ընդհարում եղել է: Արդյոք դիպուկահարները շենքերի վերին հարկեր բարձրանալու համար չե՞ն կոտրել շենքերի տանիքների դռները եւ արդյոք նրանք չե՞ն կրակել այն քաղաքացիների ուղղությամբ, որոնք փորձել են խոչընդոտել նրանց բարձրանալ քաղաքացուն պատկանող տանիք: Արդյոք կա՞ն քաղաքացիներ, որոնք հրազենային վնասվածք են ստացել շենքի շքամուտքերում:

20. Երբեւէ փորձարկվե՞լ են այն զենքերը եւ հատուկ միջոցները, որոնք օգտագործվել են մարտի 1-ին, թե՞ դրանք առաջին անգամ փորձարկվել են ՀՀ քաղաքացիների վրա: Արդյոք ստուգվե՞լ է հատուկ միջոցների պահպանման ժամկետը եւ արդյո՞ք դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնում ժամկետանց լինելու պատճառով: Որեւէ մեկը ժամկետանց զենք օգտագործելու հրաման տալու համար պատժվե՞լ է:

21. Արդյո՞ք մարտի 1-ի դեպքերը նախաքննող ու հետաքննող մարմինների աշխատանքը կարելի է օբյեկտիվ գնահատել այն պայմաններում, երբ մարտի 1-ի ոչ մի մարդասպան եւ սպանության հրաման տվող ձերբակալված չէ, եւ նրանք հնարավորություն ունեն ճնշում գործադրել դատախազության ու դատարանների վրա, որպեսզի նրանք կայացնեն ապօրինի որոշումներ եւ ջնջեն մարտի 1-ի իրական մեղավորների հետքերը: Արդյո՞ք անազատության մեջ գտնվող մարդասպան ոստիկանը կամ նրան հրաման տվող իշխանավորը չեն ահաբեկում եւ շանտաժի չեն ենթարկում դատարաններին եւ դատախազությանը եւ արդյո՞ք այդ նրանք չեն, որ մարտի 1-ի հետաքննությունը ուղղորդում են սխալ ճանապարհով: Արդյո՞ք նրանք, ազատության մեջ լինելով, հեռուստատեսությամբ իրենց մեղքը չեն ուզում բարդել ուրիշների վրա եւ շեղել հասարակական կարծիքը:

22. Արդյոք պատժվե՞լ է որեւէ մի ուժային նախարարության աշխատակից, ով մարտի 1-ին անմեղ քաղաքացու է ձերբակալել եւ մի քանի օր կամ ամիս այդ քաղաքացուն պահել է անազատության մեջ: Արդյո՞ք միայն ձերբակալություններից հետո չի որոշվել, թե որ ձերբակալվածի վրա ինչպիսի հոդված կարելի է դնել: Արդյոք պատժվե՞լ է որեւէ դատախազ, որը անհիմն սանկցիա է տվել քաղաքացուն ձերբակալելու համար կամ էլ սանկցիան տվել է քաղաքացուն ձերբակալելուց մի քանի օր հետո:

23. Արդյո՞ք կա մարտի 1-ի դեպքերի հետ կապված գեթ մեկ ձերբակալված, ով չի ենթարկվել ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումների:

Արխիվ