10.6.08

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՏՂԱՅԻՆ

Ա1+

[16:15] 10 Հունիսի, 2008
«
Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնը պատրաստ է ամբողջովին հոգալ մարտի 1-ին վնասվածքներ ստացած Արթուր Ավագյանի բուժման ծախսերը:

22-ամյա Արթուր Ավագյանի կյանքը հրաշքով է հաջողվել փրկել: Երեւանում Արթուրը ենթարկվել է ծանր եւ 7 ժամ տեւած վիրահատության:

՚Ա1+ՙ- ը հանդես էր եկել նախաձեռնությամբ`օգնելու Արթուրին: Խնդրանքն ուղղված էր առաջին հերթին բժիշկ-մասնագետներին Հայաստանում եւ արտերկրում, ովքեր կարող են խորհուրդներ տալ կամ ստանձնել Արթուրին լիովին բուժելու դժվարին գործը:

Արթուրի այսօր կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում, բայց նա զրկված է լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Դեռ չսպիացած եւ ժամանակ առ ժամանակ բորբոքվող վերքերի պլաստիկ վիրահատության անհրաժեշտությունից բացի,( որը մեծ ‎‎ֆինանսներ է պահանջում), նա նաեւ ավելի լուրջ խնդիրներ ունի, կապված լեզվի ‎ֆունկցիաների` ուտելու եւ խոսելու հետ: Անհրաժեշտ է մասնագիտական լուրջ բուժօգնություն, որպեսզի Արթուրը հաղթահարի հոգեբանական սթրեսը եւ վերականգնի առողջությունը:
»
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=61443

1 comment:

Anonymous said...

Մեր թերթի ընթերցողներին խոստացել էինք պարբերաբար տեղեկացնել Արշավիր Բոզինյանի` Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, 247 640 037 245 0010 հաշվեհամարին փոխանցված գումարների մասին: Այսպես` մինչեւ հիմա քաղբանտարկյալների ընտանիքների աջակցության համար նվիրատվություն են կատարել ՀՀ առաջին նախագահը` 150 հազար դրամ, ազատամարտիկ Վահե Միրզոյանը` 50 հազար դրամ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ աջակցության կենտրոնը` 2000 ԱՄՆ դոլար: Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները տեղեկացրին, որ առաջին նախագահի աջակցության կենտրոնի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոր գումարներ են կուտակվել եւ շարունակվում է քաղբանտարկյալների ընտանիքների աջակցության նպատակով իրականացվող հանգանակությունը

hollandia.

Արխիվ