27.5.08

«Փաստորեն, միայն ՀՅԴ-ն է կողմ Սէֆիլյանի արտաքսմանը»:

Ա1+
«
Տիկին Փոստանջյանը ՚Ա1+ՙ-ին նաեւ տեղեկացրեց, որ Աժ-ում տեղ գտած ուժեից միայն դաշնակցություն է հրաժարվել մասնակցել Սէֆիլյանի արտաքսումը կանխելու ստորագրահավաքին.՚ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ինձ ասացին, որ շատ մտահոգված են խնդրով եւ հարցը քննարկելու են իրենց խմբակցություններում:ՙ: Կարելի՞ է ասել, որ միայն ՀՅԴ-ն է կողմ Սէֆիլյանի արտաքսմա՞նը. ՚Ա1+ՙ-ի հարցին` Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.՚Այո: Փաստորեն, միայն ՀՅԴ-ն է կողմ Սէֆիլյանի արտաքսմանըՙ:
»
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=60976

1 comment:

Anonymous said...

Lurer@ hakasum en irar.

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=60985

.....Մյուս տարակարծությունը թերեւս այն է, որ ՀՅԴ-ն չի ողջունում Ժիրայր ՍԷֆիլյանի արտաքսումը, եւ նույնիսկ այդ մասին անձամբ Հրանտ Մարգարյանը հայտնել է Սերժ Սարգսյանին: Եվ գտնում է, որ յուրաքանչյուր հայ պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն: Ի դեպ, հայտարարության մեջ ՀՅԴ Բյուրոն կոչ է արել աշխարհի բորոլ հայերին դառնալ ՀՀ քաղաքացի: Մեր հարցին, թե արդյո՞ք մարտի 1-ի դեպքերի մասին խոսվել է ժողովի ժամանակ եւ բացի ընդդիմությունից այլ մեղավորներ տեսնո՞ւմ են, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իրենք երբեք մի կողմին չեն մեղադրել եւ կարծում են, որ երկու կողմն էլ եղավոր է երկրում ստեղծցած մթնոլորտի համար: Նա ամենաքիչը իրենց մեղադրեց եւ ասաց, որ բարեբախտաբար հետընտրական պրոցեսներում իրենք ոչ այս, ոչ այն կողմից չէին եւ միայն հանդուրժողականության, սթափության կոչեր էին անում, եւ մեղավոր են այնքանով, որքանով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Նա մեղադրեց նաեւ ագրեսիվ մամուլին, որը պատրաստ է բզկտել տրամաբանական խոսք ասած մարդուն, մեղադրեց մտավորականներին եւ կոչ արեց առանց ՚կողմնակի հաշիվներ անելուՙ իր կարծիքը հայտնի երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Արխիվ