21.5.08

Ֆաշիզմի խոր արմատները Հայաստանում

Այսպիսի բան լինում էր Հիտլերյան Գերմանիայում SS-ի կողմից, Մուսոլինիի Իտալիայում «Սև Շապկավորների» կողմից, Երիտթուրք հրոսակների և այլ ֆաշիստական ֆանատների կողմից:
ՍեռժանտաՌոբիկական մեմլուքները անցել են ազգի ոչնչացման գործին: Այսպես շարունակվել չիկարող հայ ժողովուրդ:

ԿՐԱԿԵԼ ԵՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՎՐԱ
[16:03] 21 Մայիսի, 2008
Ա1+

Այսօր ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Տերյան փողոցի վրա անհայտ անձը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Դեպքը պատահել է առաջին հայացքից կենցաղային թվացող պատճառով. ըստ Միքայել Դանիելյանի ընկերոջ, իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայել Դանիելյանը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան:
Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած BMW մակնիշի ավտոմեքենան սկսել է ձայնային ազդանշաններ տալ առանց դադարի, իսկ երբ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը շրջվել եւ հարցրել է, թե ինչ է պատահել, ինչու է աղմկում, արտասամանյան մակնիշի ավտոմեքենայից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ ՚հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմՙ, ու գրպանից հանել ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի, քանի որ, ըստ նախնական տեղեկության, անհայտ հանցագործը կրակել է գազի ատրճանակից: Թեեւ Միքայել Դանիելյանի վրա եղել են արյան հետքեր, նրան բուժօգնություն չի ցուցաբերվել, քանի որ մինչեւ շտապ բուժօգնության ավտոմեքենան կհասներ դեպքի վայր, ոստիկաններն արդեն Դանիելյանին տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանության բաժին: Միքայել Դանիելյանին ուղեկցող ընկերը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ այն ժամանակ, երբ իրենց տանում էին բաժին, հանցագործներները դեռ դեպքի վայրում էին:
Ըստ ականատեսների` Միքայել Դանիելյանի վրա կրակողը եղել է Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ, հայ հանրությանը ոչ անհայտ Տիգրան Ուրիխանյանը, որը եւս տարվել է ոստիկանություն:

Տես նաև http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=60761

2 comments:

Anonymous said...

Arden kareli e mtacel, vor serjiki u robiki cankacac tiknapah kam varord andzernamxeli e orenki araj, el chem xosum naxkin kusxekeri u orenqi pashtpanneri masin, u eli petk e lrenk?
ALIS

Anonymous said...

sranc dem mi mijoc ka payqarelu.HUNISI 20-in havaqvel hraparakum u chgnal tun.u en mardik ovqer vor galis en gyuxeric mi dzev pti hasnen hraparak,et lini @ntup votqov.chen hasni mi oric khasnen mi qani oric u kmianan myusnerin.et pti lini haxtanak@.
GERMANIA...

Արխիվ