16.5.08

Մարդասպանների հերթական ոճրագործությունը

Այնքան ջղայնացած եմ, որ ավելի լավ է չշարունակեմ ...
Կարդացեք ինքներդ


Ա1+
ԱՊՏԱԿ ԲԺԻՇԿԻՆ` ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
[17:06] 16 Մայիսի, 2008

՚Էրեբունիՙ բժշկական կլինիկայի դռները այսօրվանից փակվել են սրտաբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ Արմեն Գասպարյանի առաջ, որը 1997թ-ից աշխատում է այնտեղ: Պատճառն այն է, որ դոցենտ Գասպարյանը այցելել է ՚ Նոր ժամանակներՙ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ իր մասնագիտական պարտքը կատարելուց հետո երեկ ահազանգեց, որ Կարապետյանին որպես սրտային հիվանդի պետք է անմիջապես տեղափոխել սրտաբանական կենտրոն եւ հետազոտության ենթարկել:

՚Այսօր առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ այլեւս չպետք է մտնեն կենտրոն: Պատճառն այն է, որ ես որպես սրտաբան գնացել եմ Արամ Կարապետյանի մոտՙ,- ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Արմեն Գասպարյանը: Շարունակելով կատարել իր մասնագիտական պարտքը` բժիշկ Գասպարյանը հայտարարեց. ՚Հիվանդի վիճակը կայուն միջին ծանրության է: Ճնշումը չի կարգավորվում` 140-110 է, կան ռիսկի բազմաթիվ գործոններ, նյութափոխանակության խանգարումը չի անցնի եւ հաշվի առնելով այդ փաստը` պետք է միջոցներ ձեռնարկելՙ:

Գասպարյանը շարունակում է պնդել, որ այս պահին բոլորը պետք է մտածեն միայն Արամ Կարապետյանի առողջական վիճակով եւ սրտաբանները հայտնեն իրենց անաչառ գնահատականը եւ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: Բժիշկ Գասպարյանը գտնում է, որ այս պահին Արամ Կարապետյանի կյանքի սպառնացող վտանգը չի վերացել եւ նա պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: ՚Բժիշկները պետք է հավաքվեն եւ որոշում կայացնեն: Ես կցանկանայի մասնակցել այդ կոնսիլումին, պետք է հաշվի առնել ակադեմիկոս սրտաբան Կառլեն Ադամյանի` Երեւան գլխավոր սրտաբանի կարծիքը: Բոլոր սրտաբանները պետք է առաջին հերթին որպես մարդ մոտենան Արամ Կարապետյանին եւ ոչ թե որպես քաղաքական գործչի: Ես նշեցի այնպիսի սրտաբանների, որոնք անաչառ կարծիք կհայտնենՙ: Իսկ Դուք չե՞ք զղջում, որ այցելել եք Արամ Կարպետյանին` ՚Ա1+ՙ-ի հարցին` բժիշկը պատասխանեց. ՚Ոչ: Եթե բժիշկը կանչ ունի, նա չի կարող չգնալ: Դա մեր պատվի, հեղինակության հետ է կապվածՙ: Բժիշկ Գասպարյանը, որի կարծիքն այսօր հաշվի են առնում ԱՄՆ-ում, Եվրոպայում,

ՌԴ-ում եւ հրապարակում նրա աշխատությունները, վիրավորված ու զայրացած էր իր նկատմամբ կայացված որոշմամբ. ՚Այսօր հիվանդին այցելելու համար, ես պետք է չայցելեմ իմ սիրելի բժկական կենտրոնը, որտեղ աշխատում եմ շուրջ 11 տարի: Ներկայումս աշխատում էի մի ձեռնարկի վրա, որը պատրաստում եմ հայալեզու ուսանողների համար եւ վերջին էջերը տպագրելու պահին ապտակ ստացա: Կարծում եմ, որ այդ պատիժն իմ նկատմամբ կվերանա եւ ես ՚Էրեբունիՙ բժշկական կենտրոն կկարողանամ մտնել ոչ թե իբրեւ ՀՀ քաղաքացի, այլ բժիշկՙ: Բժիշկը դժվարացավ ասել, թե իր նկատմամբ հաշվեհարդարն այսքանով կավարտվի, թե՞ ոչ եւ հետագայում ինչ քայլեր կկատարվեն:

3 comments:

Anonymous said...

serjiki robiki erexaner@ pti es or@ @ngnen vor irenq haskanan te inch en anum mardkanc het.ay taptpuk,ay MATNACHAPIK to du vonc es qo espes asac (sirac) joxovrdin es or@ gcum???zayruytic chgitem inch grem,barer chkan et MATNACHAPIKIN grelu.aygi davatzan!!!
bayc kga et or@ shat shutov.
joxovurd mnac shat qich jamanak,ev khasnenq mer npatakin.

GERMANIA...

Unknown said...

chem haskanum aram karapetyani hamar bardzracvats aghmukn inchi hamar e.
1990-1994 im mayrn srtanotayun diagnozov 3 angam gnac hivandanoc, kargin bujum chstacav (ok, paterazm er, dzhvar er), heto hashmandami kargavichak chstacav snndi ognutyun nuinpes, chnayats khnamoghi khist kariq uner. ayd jamanak LTP-i ev Araraqcyan Babkeni cnoghnern stanum ein amboghj hnaravor ognutyunnern irenc tghaneri sarqats "ardar erkrum". 1994 4-rd infarktic mahacav... ev voch mi aghmuk hayasatni"anardar"ishkhanutyunneri handep....

Anonymous said...

Gev jan hamamit em qo het liovin.amen mardu hamar ir cnoxic tang@ chka.chem uzum inch vor hamematutyunner anem.aprum em germaniayum u germanian etqan demokrat yerkir linelov handerdz,germaniayum el kan aydpisi anardarutyunner hasarakutyan ev qaxaqakan gorcichneri mijev.iharke bujum@ hasnum e bolorin.isk inch verabervum e orinaki hamar germaniayi harkerin da yes kaseyi vor voch te anardarutyun e ayl verin astitzani lktiutyun irenc koxmic(irenq voch mi hark chen vcharum isk hasarak mardun kopit asac qamum en).
isk petq che arden het nayel,petq e sharjvel depi araj.vor karoxananq mer sxalner@ uxel.
isk inch verabervum e es tzrukin,na ir sxal@ chi tesnum.LTP karox e en jamanaknerum inch vor sxalner,kam bactoxumner e arel.en mard@ vor@ tesnum u zxchum e ir sxali hamar,u iroq himi ardar mardiq en kangnac ir koxqin nran petq e ajakcel vor na karoxana mer het miasin poxel arajva karger@.verjiverjo menq enq himikva serund@ u voch te inch vor robik u serjik.
harganqnerov GERMANIAYIC...

PAYQAR PAYQAR MICHEV VERJNAKET...

Արխիվ