20.5.08

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ (մաս յոթերորդ)

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

9. մահապատիժ Վիեննայում

Երբ արդեն երկրորդ կրկնակի էսպրեսոն էի խմում, եկավ Յոզեֆը: Նա այլայլված տեսք ուներ.

-Ես պրոբլեմներ ունեմ, ինձ հետապնդում են, իմ դեմ քրեական գործ է հարուցված,-շտապելով ասաց նա:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

22 comments:

Anonymous said...

«
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վարդան Ջհանգիրյանը փետրվարի 23-ին ժամը 23-ի սահմաններում Էջմիածին-Երեւան մայրուղում, չենթարկվելով ոստիկանության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հրահանգին` կանգնեցնելու ավտոմեքենան, չի ենթարկվել, իսկ իջնելիս վնասել է վերջինիս համազգեստը:
»
Ա1+

Anonymous said...

Կաֆկաեսք:

Anonymous said...

*Алиса В Стране Чудес* ))

Anonymous said...

Կաշպիրովսկի, Չումակ, Նիկոլ...

Գրգռված ամբոխին հանգստացնելու համար պետք է նրան զբաղեցնել երկարատեւ խորհրդավոր պատմություններով կամ ցածրորակ լատինաամերիկյան սերիալներով: Թե ինչու Նիկոլը որոշեց քաղաքական վերլուծություններից անցնել սերիալների սիրահարների անսպառ պահանջմունքներին հագուրտ տալու աննվիրական գործին հայտնի կդառնա հետագայում: Մի գուցե պետք է, որ այս կայք չայցելեն ինտելեկտ ունեցող հայաստանցիներ, քանզի ինտերնետ մուտք ունենալը Հայաստանում ինտելեկտի որոշակի մակարդակի առկայության հետ է կապված: Փոխարենը՝ արտասահմանում (Գերմանիան ներառյալ)ամեն փախստականի կարգավիճակով հպարտ ու իրենից գոհ մեկը ունի ինտերնետին կապվելու հնարավորություն եւ Նիկոլի սերիալները քննարկելու շնորհիվ նաեւ ինքնադրսեւորվելու հնարավորություն: Իրական շարժման տրամաբանությունը տեղափոխվում է վիրտուալ դատարկաբանության ոլորտ, կա՞ ավելի մեծ նվեր իշխանություններին: Ինչո՞վ է սա տարբերվում զանգվածներին ապակողմնորոշելու գեղամյանական ոճից:

Haik said...

Արամ սա սերիալ չէ: Չէ, չէ երևի ճիշտ ես սերյալի է Հայաստանի իրականության մեջ:
Ֆրանց Կաֆկաի «Դատավարությունը» շատ չի տարբերվում այսօրվա Հայաստանից: Հաշմանդամ Վարդան Ջհանգիրյանը արդեն մոտ երեք ամիս է անազատության մեջ է մի ոստիկանի համազգեստը վնասելու համար: Հավանաբար այն նույն ոստիկանի, որը «անզգուշաբար» կրակ էր բացել նրանց վրա:

Աշոտ Մանուկյանը անազատության մեջ է իր մահամերձ հասնելու չափ ծեծված ընկերոջ համար շտապ օգնություն կանչելու համար:

Մարդիկ մինչև օրս հարցաքննութան են կանչվում Հայաստանի դրոշը ծածանելու համար:

Կաֆկան չէր էլ երազի տեսնել այսպիսի մի բան:

Haik said...

Հայաստանաբնակ ամեն մի մարդ դարձՎել է Ֆրանց Կաֆկայի Ջոզեֆ Կ-ն:

Նոդար Դումբաձեի մարմնին Hellas դաջվացքով իրեն ծով նետած դպրոցահասակ տղան էլ շատ չի տարբերվում Հայասատանի ափերից ֆիզիկապես արտաքսֆած բայց հոգով ներկա (Գերմանիան ներառյալ)ամեն մի հայից:

Anonymous said...

aram

isk angishabar e ardyoq vor viravorum eq ayn hayerin vor , voch irents yerazats bard chanaparhn en "ntrel - "ndamen" hatsov apahovelu irenst yev irents harazatnerin

sa shat nman e ayn 'tramabanutyan"' vor varum en aysor 'ishkhanutyun"' irenyts dzerqum pahoghner" - meghavor" zohn e voch te hantsagorts"

???

zarmanum em - hents dra het duq ughigh patchara hetevanqayin kap" cheq tesnum? inchn e patchar" vor konkret ayn anhat" um duq anoghoqabar nsematsman pordz eq anum - haytnvel e inch inch iravichakum

Anonymous said...

aram jan kpnum es bayc im kesi chap vor gorc arac lines te germaniayum ev te germaniayic hayastanum aprox joxovrdin nor karox es mec mec xoses.arajin@ asem qez mardiq chen paxel irenc hayreniqic ayl mardiq tqel en es karavarutyan vra,anardarutyan vra u heracel.isk en erkir@ vortex mardu iravunqner kan u qez ditum en vorpes mard u voch te kendani inchpes hayastanum,et erkrum el stipvac kmnas.bayc hogov misht el hayastan es.u amen or mtacum enq inchpes pti anenq vor qo nman mardiq hayasatanum mec mec chxosen.u asem qez chen gnum hayer@ pox chunenalu patcharov ayl anardarutyan patcharov.pox chunecox@ cher karoxana heranal.
yes karcum em qo poqrik uxexi mej mtav.
GERMANIA...

Anonymous said...

karox eq asel te arami uxex@ inchpes karox e darnal pnduki chap.
PCHEL E PETQ vor mecana.
GERMANIA...

Anonymous said...

Aram,
skhal kartsik unes ev iskakan hayastanyan graget ev krtvats mardkants, ev drsi pakhstakanneri veraberyal. Veranayir kartsikd.
Mi ayl ban, Nikoli gratsner@ kardum en voch miayn internetov.

Anonymous said...

inch anenq aram jan vor es tari tequz yev qo tarin e (KRISI)?
qo nman taptpukneri jamankn el kga.drsi hayer@ vor chlinen aramik,inch pti anen hayastanum aprox shat u shat @ntaniqner.te hayoc harc@ bardzracnelu te hayasatnin ognelu amen inchov.
GERMANIA...

Haik said...

Կարծում եմ Արամի գրածը անարդար էր: Բայց նաև կարծում եմ նրան որակումներ տալը նույնպես արդար չէ:

Միգուցե այս անգամ Նիկոլի գրածը հիասթափեցրել է Արամին և նա սպասում էր քաղաքական վերլուծական:
Չիշտը ասած այս մասը մի քիչ շատ է նման Ֆրանց Կաֆկայի «Դատավարությանը»: Բայց ունի իր խորհուրդը : Կարծում եմ պետք է սպասել ավարտին պարզելու համար այս ճանապարհորդության ինչ լինելը:
Միայն ավելացնեմ, որ օրական այս կայք է մտնում հազարից ավելի անհատ ընթերցող կարդալու Նիկոլի պատմությունը:

Anonymous said...

Haik jan yes vochvoki chem viravorum.na viravorec shat hayeri,voronq aprum en drsum.u ishnorhiv nranc en hayastanum inch vor exanak poxum.yete im asac@ viravoranq e exel,kneres aram.
bayc tvel ei patasxan qo gracin.
GERMANIA...
PAYQAR PAYQAR MICHEV VERJNAKET!!!

Haik said...

Իրոք Արամը շատ կոպիտ գտնվեց: Հուսով եմ նա դա գիտակցեց և կարտահայտի դա:

Դրսում ապրելը հեշտ չէ: Ֆիզիկապես մի տեղում բայց հոգեպես և մտայնորեն քո հայրենիքում: Մի կողմ դնելով ամեն ինչ սա մեծ հոգեկան ճնշում է:
Մարդիկ Հայաստնից չեն հեռանում կամովին:
Պետք է հաղթենք, որ մեր երկրի տերն ու տիրականը դառնանք:

Anonymous said...

Aram-i gratsic tpavorutyunn aynpisin e vor na sharzhamann ayqan el koxmakic chi exel, bayc chgites inchu verjum porcum e cuyc tal te ipr Nicole-i ays patmvacq@ khiastapecni shat hamakirneri ev "jur klcni karavarutyan jraxacin". Hetaqrqir e...

Glendale, CA

Anonymous said...

Արամ-ին
Ինչ հետաքրքիր դիտարկումներ եք արել Ինտերնետ-ինտելեկտ, Հայաստան -սփյուռք կապերի մասին, Ահարոն Ադիբեկյա՞նն է տրամադրել էդ տվյալները: Օրինակ հաստավիզ բթամիտները կամ հայրենադավ իշխանավորները ինտերնետ մուտք ունեցողների քանի՞ տոկոսն են կազմում...Լավ, էդ հեչ
Որպես գրգռված ամբոխի գրգռված մասնակից հայտարարում եմ, որ ոչ՛ մի սերիալ, ո՛չ մի շոու չի կարող շեղել մեզ մեր նպատակից: Նիկոլի ամենօրյա հոդվածները կարող են ավել կամ պակաս հաջող լինել, դա չի փոխում Հայաստանը հային վայել երկիր դարձնելու մեր գերագույն նպատակը ու մենք խոստանում ենք Գրգռված մնալ քանի դեռ չենք հասել այդ նպատակին:
Իմիջիայլոց , էդ ընթացքում լավ սերիալները կարող ենք բաց չթողնել...

Anonymous said...

գրվածքի մասին իմ մտքերը նույնպես ճամփորդում, պրպտում են..

այս հատվածի մասին շատ սուր զգացումներ ունեցա, նույնիսկ տագնապ, վախ՝ հանկարծ Նիկոլին բան պատահած չլինի, մեկ ուրիշը նրա անունից մեր հետ խաղ սկսած չլինի.. մինչև գտա ինքս ինձ համար՝ դրա իմաստը..

ինչպես արդեն ասացի, երբ տեսա բառացի Կաֆկայի գործը պատճենած, խուճապ ապրեցի՝ ինչ է սա նշանակում, ապա հիշեցի այլ մարդկանց դիտարկումները նախորդ հատվածների մասին՝ Եզոպոս է.., Դումբաձե է..

հանկարծ օրինաչափություն տեսա՝ այդ բոլոր դիտարկումները մի ընդհանրություն ունեն՝ Դումբաձե է, երբ ճամփորդը Վրաստանում է, Եզոպոս է, երբ՝ Հունաստանում է, Կաֆկա է, երբ՝ Ավստրիայում է..

հասկացա՝ սա նման է կինոարվեստում հայտնի այն ոճին, երբ պատճենվում են դասական կինոնկարների հատվածներ՝ սովորաբար ծաղրելու նպատակով (օրինակ՝ հայտնի հրեա-ամերիկյան Սայնֆելդ բազմամաս կոմեդիայում)..

իհարկե մեր դեպքում այդ դասական գործերը, որ այնքան բառացի 'պատճեներ' են մեր այժմյան իրականության, խիստ սահմռկեցուցիչ են կոմեդիա՝ ծիածաղաշարժ լինելու համար..

աննա մ

Anonymous said...

husam mi ban haskatsar, qocharyanaserzhik. Levon@ qez kardal el k'sovoretsni, sakayn tsavum em, vor haskanalu gortz@ qez e toghel.

anna m, shnorhakalutyun.

haghtel enq!

zhoghovurt.

Anonymous said...

Սիրելի ընթերցողներ,

բոլոր նրանք, ովքեր հաճույքով են կարդում այս սերիալը թող ներեն ինձ խիստ եւ անհարգալից գնահատականի համար: Ես ավելի հակված էի Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան հետ կապված կայքին (առավել եւս, եթե այն ընդհատակյա թերթ է նաեւ) քաղաքական ընկալում տալ: Եթե այս կայք այցելողները գոհ են Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող ամեն ինչից, դա եւս հասկանալի է, սակայն ինձ համար ոչ ընդունելի: Իմ կարծիքով մեծ գործերը չեն կարող ծնվել ոտքի վրա, այդպես լավագույն դեպքում գեղարվեստական արժեքի առումով Վերվարածների կարգի մի բան կարելի է ստեղծել: Գոնե շարժման նկատմամբ հարգանքը պետք է ապահովեր քաղաքական քննարկումների որոշակի նվազագույն մակարդակ: Շատ եմ վախենում ֆունդամենտալիզմից, չէի ցանկանա, որ կուռք դարձնեիք Նիկոլ Փաշինյանին, նրա բոլոր արժանիքները խորապես գնահատելով հանդերձ: Կար մի ժամանակ, երբ հայաստանյան հասարակության ընտրյալներից էր Խաչիկ Ստամբոլցյանը, ո՞վ է հիշում հիմա այդ մարդուն: Մի կարծեք, թե մարդուն աստվածացնելով շարժմանը օգուտ եք տալիս, մի գուցե այդ աստվածացումը գալիս է ստալինիզմի մեր վրա թողած խորը հետքի՞ց:

Մեր թշնամին մեր մեջ նստած միջակությունն է, իմ Գերմանիայում հանգրվանած անանուն հայրենակից, «կռիս»-ով կամ «պնդուկ»-ով համեմված բառապաշարով ընդամենը արժեքազրկում ես ասածդ: Չէի ուզենա, որ այդ մակարդակով (դա դեռ հայերենով, իսկ օտար լեզվով գուցե շատ ավելի աղավաղված)ներկայացնեիր «Հայոց հարցը»: Չե՞ս կարծում, որ լուրջ հարցերին պետք է ժարգոնից զերծ հայերենով անդրադառնալ, թեմայի կամ լսարանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով գոնե: Իսկ ընդհանրապես ասած, քեզ եւ բոլոր մյուսներին, ում համար թանկ է Հայաստանը, համարում եմ նույն ճակատից եւ պատրաստ եմ ձեռքս մեկնել: Մեզ խիստ հարկավոր է լինել հանդուրժող, լսել դիմացինին, առիթը չենք բաց թողնում ասելու համար, թե առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց դիմացինին ընդունել չգիտենք: Մեր պրոբլեմը մեր մեջ է եղբայր, ու ոչ մի Եվրոպա մեզ չի փրկի, չի փրկի նաեւ որեւէ միջակ քաղաքական գործիչ:

Ես Տեր-Պետրոսյանի հետ կապում եմ հույսեր, որովհետեւ նա կտրուկ տարբերվում է մյուս ընդդիմադիր գործիչներից: Ես նրան ընդունում եմ, բայց չեմ աստվածացնում, նա էլ կարող է սխալվել եւ պետք է անընդհատ մտքեր ստանա մեզանից եւ զգա մեր ճնշումն իր վրա: Ես, օրինակ, համաձայն չեմ այս շարժմանը բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ հաղորդելուն. այն մաքուր ազգային ազատագրական շարժում է: Հայ ազգի համար արդի փուլում ամենակարեւոր հարցը հայապահպանման հարցն է: Շրջապատված լինելով թշնամիներով եւ ունենալով դեռ չլուծված Արցախի խնդիր՝ ինքնապաշտպանության հարցն է, իսկ սոցիալական արդարությունը մեզ հարկավոր է նվիրված զինվոր ունենալու համար: Արդյունավետ հասարակության կերտումը մեզ հարկավոր է, որպեսզի ավելի շատ ռեսուրս հնարավոր լինի ուղղել հայապահպանությանը: Այս հարցերի լուծումը խեղվել է ներկա իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով այդքան հրամայական անհրաժեշտություն է ազատվել նրանցից: Կրկնում եմ՝ հայապահպանության նպատակից ելնելով: Ֆրանսիացիների առաջ 18-րդ կամ 19-րդ դարերում դրված չի եղել ազգապահպանության հարցը, նրանք գնացել են բուրժուադեմոկրատական հեղափոխության մարդու իրավունքների եւ ազատության համար: Ցավոք՝ մենք դեռ լիակատար ազատության համար երկար պիտի պայքարենք, բայց նախ պիտի ապահովենք գոյության խնդիրը, հասկանանք ինքներս մեզ: Ի վերջո մենք մեր նախնիներից ժառանգել ենք հակասությունների ծաքր բեռ, հսկա պատմական հայրենիքի հիշողություն, բայց մեզ հասած մի փոքրիկ մի պետություն, քրիստոնեական բարություն եւ Տիգրան Մեծի այլոց ստրկացնող կայսրության նկատմամբ հպարտության զգացում, ազգային պաշտանմունք եւ օտարամոլություն... Միթե՞ այստեղից չեն գալիս մեր ներկա խնդիրները, ռուսական կրթությամբ օտարամոլ կեղծ նժդեհականներ ու կոմունիստական անցյալով դաշնակցականներ, ու՞մ ենք թողել մեր հայրենիքի եւ մեր ինքնության կերտումը:

Ես ընդունում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր մեծ քաղաքական փորձի եւ բարձր ինտելեկտի համար ու դեմ եմ նրա շուրջ հավաքված քաղաքական միջակությանը: Ովքեր կուրորեն պաշտում են Տեր-Պետրոսյանին պահի հարմարությունից ելնելով աջակցող կամ ասպարեզ գալու համար հարմար առիթ գտած յուրաքանչյուր մեկի, իրականում դա անում են ենթագիտակցաբար, ներկա իշխանությունների նկատմամբ ատելությունից ելնելով: Իսկ հայկական քրիստոնեական էությունը ենթադրում է հենվել սիրո վրա: Եւ սիրել չի նշանակում պաշտել, գոնե քաղաքական նախասիրությունների պարագայում:

Հուսով եմ կհասկացվեմ:

Anonymous said...

Sireli Aram,

Nax uzum em dsez vstahecnel vor haskacvel eq!

Der avelin, gerazancel eq konkret im spaseliqner@ dser shat texin u xorimast meknabanutyamb. Es liovin hamamit em dser amen mi mtqi het.

Sakayn chem cankanum hamakerpvel ayn mtqi het vor kgtnvi mi mard vor@ kunena hamapatasxan giteliqner, khamakri aysorva sharzman gaxaparin ev poxaren@ gtnvelu sharzman Arajnord-i koxqin lracucich uzh haxordelu ev qaxaqakan mijakutyan dem payqarelu, ir zhamank@ kvatni kayqerum ananun hayrenakicneri het vechi brnvelu kam qnnadatakan xosqer hxelu mi mardu vor haskanali patsharnerov ancel e @ndhatak ev parzapes karotic drtvac kisvum e ir glxov ancac@ ir masin anhangstacoxneri het, ev inchu che, anuxaki informacia poxancum ir harazatnerin ev @nkernerin.

Inch verabervum e Germaniayum hangrvanac mer hayrenakci barapasharin, mi moraceq vor duq dser barcrorak hayrenov viravoreciq paxstakani kargavichakum gtnvox dser bolor quyrerin ev exbayrnerin. Asel te graget viravoranq@ vorn antexin e, naxntreli e qan texin bayc zshargonov viravoranq@, da es hamarum em mexm asac an@nduneli. Isk ete duq zxchum eq ev dserq eq meknum, chem karcum mer Germaniayi hayrenakic@ aydqan ambartavan
gtnvi ev chardsaganqi.

Amen depqum es havatum em vor amen inch zshamanaki @ntatsqum kmaqrvi. Karevor@ vor payqarenq ev hasnenq nran vor amen mard zbaxvi ir gorcov. ...Astvac dsez het.

Harqanqnerov,

Hakop

Glendale, CA

Anonymous said...

Hakop to demq es...

Glendelyan

Anonymous said...

hargeli Hakop,yes qo het hamamit em.hargeli Aram yes kardalov qo araji grac@ shat viravorvel eyi,dra hamar tveci jargonov patasxan.bayc asem vor himi vor etpes es grum,ha yes chem el patrastvum inch vor mer vech@ sharunakel,vorovhetev himi mer masin chi gnum xosq@,gnum e HAY joxovrdi masin.u es pahin pti miananq irar vor karoxananq haxtaharel avazaknerin.
GERMANIA...

Արխիվ