9.5.08

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ (մաս երկրորդ)

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

2. Բարեւ Վրաստան

Թիֆլիսում իմ ուղեկիցը լինելու էր Զուրաբ անունով մի տղա: Ճիշտն ասած` հայաստանյան կենցաղային նախապաշարման համաձայն այս վրացի երիտասարդի հետ ծանոթությունից շատ բան չէի սպասում, բայց առաջ անցնելով ասեմ, որ նա մի հարազատ ընկեր դարձավ ինձ համար, անուշ ախպեր:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

22 comments:

Anonymous said...

barev bolor hayutyan@.yete kmtneq estex greq xndrum em Nikoli araji masum,vor shat caq u criv chlini gracners.
GERMANIA...

Anonymous said...

yes karacharkei amenmasi hamar kartsik@ haytnel ir posting-um

Haik said...

Գրեք որտեղ, որ ցանակնում եք:

Haik said...

Ծովը խաղաղ է թվում բայց այն քնած չէ:
Ծովն է մաքրելու Ավգյան ախոռները:

Anonymous said...

ՏՈՆ Է

Երկրապահի օր: Շուշիի ազատագրման օր:
Տոնում ենք բանտախցերում շղթայված Երկրապահներով:
Տոնում ենք սպանված Սպարապետով:
Տոնում ենք ամեն մի վիժվածքի կողմից քարկոծվող Գերագույն Գլխավոր Հրամանատարով:
Տոնում ենք հաղթած Ժողովրդով, որին հալածում են, հետապնդում, ստիպում լքել Հայրենիքը:

Փաստեր են: Խոսուն փաստեր:
Դրանք վկայում են, թե ուր ենք գնում: Ավելի շուտ. թե ուր են տանում մեզ:
Մեզ՝ բյուր զրկանքներով, բայց տոկուն ոգով պատերազմում հաղթած ժողովրդին:

Նման բարոյազուրկ մթնոլորտի, նման ճնշված հոգեբանության կարող են ձգտել միայն ազգի դավաճանները: Հայրենսաիրական կարգախոսներով, գրագետ բարբաջանքով եւ վեհափառական օրհնանքով, բայց ազգի դավաճանները:
Նրանք, ում համար երկրի տարածքը հավասարազոր է սեփական բիզնեսի տիրույթի:
Նրանք, ում համար երկրի ժողովուրդը հավասարազոր է սեփական ճորտերի բանակի:
Այն, ինչ ժամանակին չկարողացավ անել թշնամին, այժմ անում են սրանք:

Ժամանակն է ազատվել այս խաժամուժից:
Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Anonymous said...

«ԵՐԵՔԸ ՆԱՎԱԿՈւՄ՝ ՉՀԱՇՎԱԾ ՇԱՆԸ»

Մեր երկիրը հազարամյա քաղաքակրթությունների բնօրրան է: Սակայն արդեն 10 տարի է, ինչ այն գտնվում է ցածրորակ ավազակների եւ անգրագետ ավանակների ձեռքերում: Իսկ բարձրագույն պաշտոններում հայտնվել են պատահական մարդիկ: Ահա դրանք՝ իրենց ողջ քամելիոնազարդ հմայքով հանդերձ:

Երկրի առաջին դեմք՝
Սերժ Նարիմանով, որը 40 օր շարունակ (մարտի 1-ի սպանդից մինչեւ ապրիլի 9-ի ցելոֆանածածան զորահանդեսը) իր գնդակահարված «քույրերին եւ եղբայրներին» երկնային մանանա էր խոստանում՝ թոշակներ ու նպաստներ, բայց նախագահականը զավթելուց անմիջապես հետո լափված գազի գները բարձրացրեց: Այս անձնավորությունը նույն այն «Վազգեն Սարգսյանի եղբայր» Սերժիկն է, որը Երկրապահի օրով փախչում է հանրապետությունից:

Երկրի երկրորդ դեմք՝
Թոթով լեզվի կապերը սանձարձակած Տիգրանիկ Թորոսյան, որը ժամանակին ՀՀՇ-ում պատրաստ էր նույնիսկ դռնապան աշխատել, իսկ այժմ հանդգնում է դատարկաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ասելիքի-չասելիքի վերաբերյալ: Այդ կենդանի էակը (ուլ թե միաբջիջ ինֆուզորիա՝ ինքներդ որոշեք) ժամանակին տենդագին ծղրտում էր եվրոպական արժեհամակարգի մասին եւ հանդես գալիս արվամոլների շահերի պաշտպանի ու նաիրիհունանյանական տականքին մահապատժից փրկողի դերում: Իսկ հիմա նա կասկածի տակ է դնում եվրոպացիներին ու իրեն թունդ հայի տեղ դնում:

Երկրի երրորդ դեմք՝
Բարեշրջված Սարգսյան Տիկո, որը մտադիր էր լրջորեն զբաղվել կառավարության անդամների ուսմամբ, սակայն առաջին իսկ քննաշրջանի (ԱԺ նիստի) ընթացքում աչք է փակում իր ուսանողի (օեկական նախարարի) «շպարգալկայից» օգտվելու (պատգամավորի փոխարեն քվերակելու) էժանագին ու քստմնելի արաքի վրա: Նույն հաջողությամբ փառապանծ վարչապետը սպառնում է պատժել Լիսկա մականունով ինչ որ մանրէի եւ օրինականություն հաստատել երկրով մեկ, սակայն օրեր անց նույն պաթոսով կրծքով պաշտպանում է նույն այդ մանրէին եւ գլխիկոր ընդունում իր սխալը, իր խամաճիկությունն ու անզորությունը (իմպոտենցիան):

Եվ շնիկը: Երկրի չորրորդ դեմք՝
Վաստակավոր դավաճանի կոչմանն արժանացած ԱԽՔ, որի քաղաքական մարմնավաճառությունն անսահման է՝ ժողովրդից մուրած քվեի վաճառք, պատգամավորական տեղերի վաճառք … Քանի՞ արծաթով երկրի անվտանգության համար պատասխանատուն կվաճառի Արցախը:

Մեր երկիրը հազարամյա քաղաքակրթությունների բնօրրան է: Սակայն արդեն 10 տարի է, ինչ այն գտնվում է ցածրորակ ավազակների եւ անգրագետ ավանակների ձեռքերում: Իսկ բարձրագույն պաշտոններում հայտնվել են պատահական մարդիկ: Ժամանակն է ազատվել այս անարգանքից:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Anonymous said...

«ԹԱԳԱԺԱՌԱՆԳ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ԿԱՅԱՑԱՎ

Մայիսի 7-ին «Թագաժառանգ» օպերացիան կայացավ նաեւ Ռուսաստանում: Բոլոր նմանություններով ու կրկնություններով հանդերձ, ինչո՞վ էր այն տարբերվում Հայաստանում իրականացված նմանատիպ սցենարից:

Ռուսաստանում ավտորիտար վարչախումբը շիտակ է սեփական ժողովրդի հանդեպ: Այն գործեց առանց այլեւայլքի՝ ուղղափար եղանակով: Պուտինը նշանակեց թեեւ դրածո, բայց արժանավոր Նախագահ: Իսկ ինքը՝ ազնվորեն եւ անթաքույց ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ օրինականորեն իրացնում է իր լիակատար իշխանությունը: Եվ ոչ մի մարդկային զոհ:

Հայաստանում բռնապետ-ավազակապետը ստում եւ առհամարում է սեփական ժողովրդին: Սա գործեց կոբրայի կամ այլ սողունի խորամանկությամբ՝ ասիական եղանակով: Քոչարյանը նշանակեց դրածո ու բացարձակապես անդեմ-անգործունակ Նախագահ: Իսկ ինքը քողարկված՝ անհատույց նվիրված փոխվարչապետ Արմենչիկի միջոցով կառավարական առանձնատներից շարունակում է տիրել բոլոր իշխանական լծակներին: Եվ բազմաթիվ մարդկային զոհեր:

Anonymous said...

So far they haven't been able to achieve an interpol search for Nikol. But they are doing their best. They may get it any time. Nikol may know this or may guess it.

Haik said...

Այո Դավիթ
Պայքար, պայքար մինչև վերջ
ուրիշ տարբերակ չկա:

Haik said...

Anonymous իմ մոտ այն տպավորությունն է, որ դուք գաղափար չունեք թե ինչ եք խոսում:
Ինչ Ինտերպոլի մասին է խոսքը?
Եվրոպան և ԱՄՆ-ն կոչ են արել ավազակապետությանը ազատ արձակել քաղբանտարկյալներին ուր մնաց դրան օգնեն բռնարաքների համար:
Հուսով եմ հայլուրական, կամ դաշնակցական ինքնա-արդարացման սինդրոմով տառապող բամբասանքների հերթական զոհը չեք:

Այս բլոգը հայալեզու է: Խնդրում եմ գրել հայերեն: Հասկանալով տեխնիկական դժվարությունները պարտադիր չէ այն լինի հայատառ:

Anonymous said...

Սիրելի Նիկոլ քո պատմությունը շատ գեղեցիկ է, հույսով եմ մի օր այն լույս կտեսնի գրքի տեսքով. Անհամբեր սպասում եմ շարունակությանը և վստահ եմ որ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Aram said...

Համամիտ եմ Lunka_m-ի հետ:

Anonymous said...

haik jan hamadzayn em qo het.mardiq kan chen jogum inch e katarvum irakanum.dimum em en hayerin ovqer havatum en haylurin (tatevik b.-in).duq tesel eq vor inch vor tzshmartutyun asen?VOCH!nayum eyi u hamematum te inch en entex cuyc talis u inch en asum estex yevropayum.@ndhanrapes chi ham@nknum mimianc het.u skseci el chnayel.mite hayi uxex@ kareli e lvanal,VOCH im karciqov. inqnert canrakshroren dateq hayer jan.
GERMANIA...

Anonymous said...

Nikol, bayc du krak es ha....

Anonymous said...

Hiacac em u shat tpavorvac.KArdacel em erek lam@ 16:30-i koxmer@, bayc minchev aysor mi tesak ayd patmutyan masin em mtacum...

SamIam said...

azgovi poet enk dardzel!!!

Anonymous said...

husov em rejisorneric mek@ (inchu voch henc nuin inq@ Hrach QeshishyanY) "goxana" ays patmutiun@ ev mi film nkarahani "Hima" vernagrov :o) ev orereic mek or cucadrvi H1 i eterov, verji verjo H1 @ ho sepakanutiun che... vax te ush serndapoxutiun ... amen inch poxvelu e che

Anonymous said...

Voch mi banbasank. Yes asum em portzum en hajoxatsnel mijazgayin hetakhuzum, arayzm chi statsvum. Tsavum em bayts avelin chem karogh asel.
Sorry for the previous not Armenian message. It's just difficult for me to transliterate.

Haik said...

Կարծում եմ եթե փորձում են միջազգային հետախուզում սկսել ապա դա չի ստացվի: Նոկոլը ոչ մի կրիմինալ գործունեությամբ չի զբաղվել:
Համենայն դեպս շնորհակալություն տեղեկության համար:

Anonymous said...

Nikol jan,

irog lavna. Arajin, fiction-i shertnela shat hetakrkir u kardacvox, erkrord, simvolik shertnela shat gexecik u xosun. Spasum enk sharunakutyan@, u, karcumem, mi 2 mas el vor gres, amboxj Hayastannela spaselu sharunakutyan@, orva ishxanutyunnern irenc koxmic, joxovurdn ir koxmic.

Anonymous said...

Nikol jan,

irog lavna. Arajin, fiction-i shertnela shat hetakrkir u kardacvox, erkrord, simvolik shertnela shat gexecik u xosun. Spasum enk sharunakutyan@, u, karcumem, mi 2 mas el vor gres, amboxj Hayastannela spaselu sharunakutyan@, orva ishxanutyunnern irenc koxmic, joxovurdn ir koxmic.

K said...

Nikoly demq a, qani gnum hamozvum em dranum. Bolor tert kardacoxnery arden anhamber spasum en hajord seriayin.

Nikoly sranov mi qani harc a lutsum indz tvum a.

1. message a uxarkum avazakapeterin, vor inqy irancic hech chi vaxenum
2. tert kardacox hasrakutyan ushadrutyuny pahum a mez huzox xndirneri vra,
3. dzgtum a metsacnel HZH-i tpaqanaky, vorpeszi sra het mektex mardik ayl lurern el kardan.

yev uremn haxtelu enq!!!

Esorva Levon Zurabyani aselov el amenushy hunisi 20-ic hanrahavaqnery sksum enq.

MER SHARJUMN ANKASELI E, MER HAXTANAKN ANXUSAPELI!!!

Արխիվ