19.4.08

ՊԱՄՖԼԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ.

Աշխարհը զարմացած է. տեսեք. ասում են, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գնացել է օդանավակայան հովվապետական այցով ԱՄՆ ժամանած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին անձամբ դիմավորելու համար: ԱՄՆ նախագահները սովորաբար այսպես չեն վարվում եւ օդանավակայան են գնում միայն բացառիկ դեպքերում: Ու մինչ աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը հատուկ ընդունելություն էր ցուցաբերում կաթոլիկ եկեղեցու ղեկավարին, Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ էր: Վեհափառ ավազակապետը ինքն էր շտապել մեկնել թիվ 2 ավազակապետի մոտ, նրան շնորհավորելու նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, նորընտիր նախագահը ինքը պետք է գնար Մայր աթոռ` հայոց հայրապետի օրհնությունը ստանալու: Բայց քանի որ «նորընտիր նախագահը» նախագահ չէ, «հայրապետն» էլ հայրապետ չէ, գործ ունենք հենց այն իրավիճակի հետ, որ նկարագրված է: Իսկ ինչ էին այդ հանդիպման ժամանակ խոսում Սերժ Ա-ն եւ Գարեգին Բ-ն: Զրույցի մանրամասները հայտնի չեն, բայց կռահումներ կարելի է անել, ընդ որում բավական ստույգ կռահումներ: Զրույցի ընթացքում, թերեւս, անպայման քննարկել են ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Մանվել Գրիգորյանի պաշտոնանկությունից ստեղծված վիճակը: Խոսքը իհարկե ոչ թե ներքաղաքական, այլ Էջմիածնի ուղեւորափոխադրումների շուկայում ստեղծված վիճակի մասին է: Վեհափառ ավազակապետը երկար ժամանակ փորձում էր գեներալ Մանվելից վերցնել ուղեւորափոխադրումների շուկայում ունեցած որոշ դիրքեր: Ինչպես հասկացաք, խոսքը երթուղային գծերի մասին է: Այս պայքարում նա լուրջ հաջողություներ արձանագրել չէր կարողանում: Բայց վերջին հայտնի իրադարձությունները պետք է որ ոգեւորած լինեն ճաճանչափայլին, մանավանդ որ ոչ միայն մրցակցի դիրքերն են թուլացել, այլեւ ինքը անմոռանալի ծառայություններ է մատուցել ավազակապետությանը: Այնպես որ, մեծ հավանականությամբ, Էջմիածին քաղաքի բնակիչները շատ շուտով կսկսեն երթեւեկել բոլորովին այլ, այսինքն` օրհնված երթուղայիններով: Բայց պետք չէ մերոնց խիստ դատել. ով գիտե, գուցե Ջորջ Բուշն ու Բենեդիկտոս 16-րդն էլ քնարկում են ասենք Հռոմ- Նյու Յորք օդային չվերթը Հռոմի պապին հանձնելու հա՞րցը:

Հ.Գ. Հայաստանում սկսել են փնտրել, թե ի վերջո ինչ է նշանակում մտավորական, որն է մտավորականը: Վերջերս սկսեցի մտածել, թե մտավորականը ԿԳԲ-ի գործակալն է. մամուլում հրապարակում կար, թե մի խումբ մտավորականներ հայտարարություն են արել ի պաշտպանություն Գարեգին Բ-ի: Մտավորականների թվում նշվում էր նաեւ ԳԱԱ ավազակապետ Ռադիկ Մարտիրոսյանի անունը: Բայց ես գիտեմ, որ նա 60-ականներից ԿԳԲ-ի գործակալ է: Ծածկանունն էլ գիտեմ. չէ, այ մարդ, ինչ Նարիմանով. հայեցի ծածկանուն է` Տիգրանյան: Գիտեմ նաեւ նրան «վերբովկա» արած ԿԳԲ-ականի ազգանունը, բայց հետո կասեմ: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը կարող է ՔՕ-ում նոր հոդված ավելացնելու առաջարկ անել. ըստ այդմ Վեհափառ ավազակապետի եւ ԳԱԱ ավազակապետի միջեւ սեպ խրելը պետք է համարվի հանցագործություն: Այս առիթով կարելի է մահապատիժն էլ վերականգնել Քրեական օրենսգրքում: Չմոռանաք նշել, որ մահապատիժը չի կիրառվում ավազակապետության բարեկամների` մասնավորապես Նաիրի Հունանյանի եւ նրա «ռոմանտիկ խմբի» վրա:

Հ.Գ. Հռոմի պապի ամերիկյան այցը ուղեկցվում էր ակցիաներով, որոնց մասնակիցները բողոքում էին կաթոլիկ քահանաների կողմից «պեդոֆիլիայով» զբաղվելու դեպքերի կապակցությամբ: Ինչպես հասկանում եք` մեր եկեղեցում չկա ոչ մանկապղծություն եւ ոչ էլ բոզարածություն: Ինչպես ասում են` ու նաս նետ սեքսա:

4 comments:

Արա said...

Չի՞շտ ա, որ վեհափառ ավազակապետը ՀԲԸՄ-ի Լուիզ Սիմոնի հետ փողի համար սիլիբիլի ա անում:
Իրանց գիշերվա կեսին մի հատ փախած հյուրանոցից դուրս գալուց եմ տեսել:
Ուրիշներից էլ եմ լսել դրա մասին:

Anonymous said...

Nikol jan, mer mot irok mankapxtsutyun chka ekexecum. menk hayers xelok azg enk, che? Gone pxcveluc nenc pxvenk vor mej@ kyar lini. Ay orinak, shat hetakrkir e, te um e nvirel ardyok chpxtsvac Luiz@ (akama hisheci kuys havi anekdot@....), Baregorcakani poxerov sarkvac hivandanoc@? Ejmiatsni temin? Miamit chlinek. ba mer hancagorc katoxikos@ karox a gna erexa pxtsi? che ha. Sepakan hivandanoc unenalu hamar petk chi shat charcharves. @ndamen@ petk a mi vaxt paxac hyuranocnerum pxcves kuys havi het .....

ax4ik said...

мучает вопрос...
isk mer vehapar@ *Hayr Mer*@ giti??

Anonymous said...

robertn u serj@ hay joxovrdin drel en aderbejancu tex.moracel en te um het krven, krvum en anzen joxovrdi het.chem asum vor levonn ekav erku orum amen inch kpoxi.to esranq eeeen dzev en arel vor es drutyun@ shat jamanak e pahanjum poxfelu.himi el mi qani vaxt durs chen ga heracac arajva  naxagah qoch@ ir avazakaxmbi het,mtacelov te ksarecnen es amen@ u kancni kgna.sxalvum en!!!hay joxovurd@ michev hima yexern@ chimoracel u chimorana.inch tarberutzun,es el irenq ir joxovrdi nkatmamb en yexern anum.inchi aynpayman pti 1,5milion hay spanen nor asen yexern er???ba esqan vor paxel en hayastanic(texahan en arvel),esi inch e vor,yexern chi.bayc avazakneri@ tqac unenan ameninchi vra,irenc hetaqrqrum e miayn irenc pox@ u irenc taracqner@.cicaxs galis e vor mer esorva naxagahn erku xosq chi karoxanum asel."to petq e chi asel ,yes esenc el enenc el angraget angraget naxagah exa,kgren ktan kkardam eli".paronik serjik(poqratarov em grum eli),to gone et gracner@ angir sovori vor 2 chstanas.et 2-i bacatrutyun@:hishum em vor artashes gexamyani het zruyci jamanak,eti 4 tari araj er.artashes gexamyan@ serjikin 2 nshanakec,ira tgetutyan patzarov.

Արխիվ