21.4.08

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մենք` ՀՀ քաղաքացիներս գարնանամուտի շարժումը հասցնելու ենք հաղթական ավարտի: Սերժը հեռացվելու է նախագահականից եւ ենթարկվելու է համարժեք պատասխանատվության: Համարժեք իր գործած հանցանքներին: Նույնը վերաբերվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ հանցավոր ղարաբաղյան կլանի մյուս ներկայացուցիչներին: Հասկանալի է, որ այսօր շարժման տասնյակ հազարավոր ակտիվիստներ եւ ուղղակի համակիրներ իրենց մտքում հաղթանակի զանազան սցենարներ են մտմտում: Հարկ եմ համարում որոշ դիտարկումներ եւ առաջարկներ անել այս թեմայով:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթում:

8 comments:

Anonymous said...

Մենք արտերկրում ապրողներս ինֆորմացված բավականին ենք,ցավոք չէի ասի հայրենիքում գտնվողների մասին:Հարգելի հայրենակիցներ մի հիասթապվեք և մի հուսալքվեք պայքարը առջևում է,ինչպես կասեր Նիլս Բորը "Ատոմը ստացիոնար վիճակում չի ճառագայթում,ճառագայթեւմ է երբ մի ստացիոնար վիճակից անցնում է մեկ այլ ստացիոնար վիճակի" ուրեմն' ՊԱԼՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ.....
Հովհան

Anonymous said...

Hargeli Nikol erbayr, on je "Chegevara"
Nax asem vor hargum em qo batsarapes hayrenaser ev "duxov" ketsvatsq@!U bnakanabar da el poxantsum es jorovrdin-Uj ayo, bayts ev xaxar!
im aseliq@-aprelov hayastan hayreniqits durs-stipvats-bayts voch paxats-
i Sharunakutyun qo mtqeri-veraberox chiqht propagandayin-dvd-trutsik-samizdat-internet ev ayln-
qani vor texum chem bayts ev karor em-ev hamozvats em-inchpes shat shater@ drsum-finansavorel-amen meks ir chapov-ujeratsnelu hamar chisht opozitsyan ev tarm-aroxch ujer@-hnaravor e batsel hashivner-asenq mer hargvats Suqyasiani bankum, orinak, ev ognel dzez-arden SURB payqarum?
Haxtelu enq!ayo!

Haik said...

Պատրաստ եղեք:
Կազմեք ձեր փոքրիկ խմբերը: Խմբերը գործում են որպես բջջիջներ: Իրար լավ ճանաչեք և միշտ միասին մնացեք: Պատրաստ եղեք միանալու մյուս խմբերին, կամ գալիք երթերի և հավաքների ժամանակ աչքից չկորցնեք մյուս խմբերին:
Այսպիսով ստեղծեք բջջային դաշտ:

Խմբերից մի քանի անդամ թող պարտավորվի ինֆորմացիան հաճախակի ստուգելու և տարածելու համար: Ինֆորմացիան կարող եք ստանալ www.payqar.net կայքից և այս բլոգից:
Հնարավոր է, որ այս կայքը նորից արգելեն այդ դեպքում օգտագործեք web server proxy :

Լուրը նաև կտարածվի այլ բլոգների միջոցով:
Այս պահին ստղծեք ձեր խմբերը և եղեք պատրաստ:
Տարածեք լուրը:
Պատրաստեք պաստառներ:
Տարածեք թռուցիկներ:
Մի խոսքով՝ հետևեք Նիկոլի կոչին:

Anonymous said...

Asum en vor Serj@ April 24-in kam Tsitsernakaberd chi aytselkelu kam el ir aytsi jamank lriv pakelu en mardkants mutkn u hosk@.

hayuhi said...

voxjunum em Nikol Pashinyani arajarkn !! zamanakn e stexcel xmber,bravo vstah em vor haxteluk ek ev shat shut kga ayt orn !aykar paykar minchev verjp

hayuhi said...

voxjunum em Nikol Pashinyani arajarkn !! zamanakn e stexcel xmber,bravo vstah em vor haxteluk ek ev shat shut kga ayt orn !aykar paykar minchev verjp

hayuhi said...

serzn ete unena mi kich ayspes asac namus na zoxovrti achkin chpiti ereva ayn el 24 in

Anonymous said...

ՄԿՆԵՐԻ ՈՒ ՄԻԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈւՄ

Ահա եւ ձեւավորվեց կառավարություն կոչվածը: Ուսման ծարավ կառավարությունը:
Նրանք սերտելու շատ բան ունեն: Պետք է սովորեն
 Ոչ թե ազնիվ ու թափանցիկ աշխատել, այլ շարունակել նույն կոռումպացված ոգով, բայց հմտորեն քողարկել մեքենայությունները
 Դրական արդյունք չապահովել, սակայն տիգրանական ոճի բարբաջանքով համոզել, որ արտասվելու աստիճանի հիացմունքի արժանի գործեր են արվել
 Համերաշխություն խաղալ, իսկ իրականում մասնատել նախարարությունները ու պորտֆելներ բաժանել քաղցած հաճախորդներին:

Էական ոչինչ չի փոփոխվել: Մի բացառությամբ. եթե առաջ Արմենչիկը կառավարության նիստերին վարչապետի ձախ կողմից էր վեր ընկնում, ապա հիմա, միգուցե, զբաղեցնի աջ թեւը:

Պետք չէ լինել շատ խորաթափանց հասկանալու, որ այժմ թե կառավարությունը, թե ողջ իշխանական բուրգը կառուցում է նույն այն «միակ տղամարդը»` Ռոբերտ Քոչարյանը: Մարտի 1-ին այդքան արյուն թափեց, քառասուն օր այդքան մարդ ձերբակալեց ոչ թե այն բանի համար, որ ամայի ու «հնազանդ» երկիրը եղբայրաբար հանձնի իր զինակից Սերժիկին: Նման դաժան քայլերի գնում են միայն մի դեպքում` իշխանությունը պահպանելու համար: Բացի այդ, Քոչարյանը լիովին չի վստահում հավերժ պարտվող խաղամոլ եւ, մեծ հաշվով, կամազուրկ Սերժ Սարգսյանին:

Կառավարման լծակները չկորցնելու ու ճիշտ պահին վերադառնալու համար Քոչարյանը հաստատում է համատարած վերահսկողության համակարգ` կարեւորագույն պաշտոնները շնորհելով հավատարիմ պնակալեզներին.
 Մխչյանի մուկը վերահսկելու է Սերժիկին,
 Արմենչիկը վերահսկելու է Տիգրան Սարգսյանին,
 Տիգրան Սարգսյանը վերահսկելու է ֆինանսական հոսքերը եւ պաշտպանելու կլանի ունեցվածքը,
 Դավիթ Հարությունյանը պարբերաբար մտրակելու է Սբխեչի ուլին,
 Նախագահականի «նորահարս» Միակիկները ապահովելու են ներկա վարչախմբի դեմքի քաղաքակիրթ արտահայտությունը
 Բնականաբար ոստիկանապետը եւ ԱԱԾ ղեկավարը նույնպես կլինեն «հաջող կադրեր»:

Իսկ ինչ կլինի հետո:
 Սերժ Սարգսյանը կհայտարարի որ ինքը համայն հայոց վեհափառ նախագահն է, այդ իսկ պատճառով վայր է դնում իր իսկ կողմից քայքայված ՀՀԿ կուստոմսը, իսկ վարկաբեկված հանրապետականը լքում քաղաքական թատերաբեմը
 Քաղաքի ավագանու ընտրություններին ի հայտ կգան եւ «կհաղթեն» միակիկների ու բարգավաճների նման հավատարիմ գրպանային խմբակներ, կձեւավորեն մինի-կոալիցիա ու, ռամկավար սյամոների լուռ հանցակցությամբ, քաղաքապետ կնշանակեն Ռոբերտ Քոչարյանին:

Բայց սա շատ լավատեսական սցենար ստացվեց: Ամեն ինչ կարող է եւ ավելի վատ վերջանալ: Քոչարյանի նյարդերը կարող են տեղի տալ /ինչ սահմանադրություն, ինչ միջազգային հանրություն/, նա այլեւս չդիմանա Սերժ Սարգսյանի փափկասուն կառավարմանը եւ, առանց այլեւայլքի, վերաբռնազավթի իշխանությունը` որպես վարչապետ կամ ցանկացած այլ կերպ: Դա արդեն տեխնիկայի հարց է:

Եվ այսպես, կուտակված աղբը մեկ զամբյուղից տեղափոխվեց մեկ այլ` եվրոպական փաթեթավորմամբ զամբյուղ, սակայն դրանից կառավարության ինչ լինելը չփոխվեց: Այն շարունակում է սպասելով մնալ աղբատարի, որը վերջնականապես կմաքրի երկրի Ավգյան ախոռները:

Գարնանամուտի շարժումն անկասելի է: Հաղթելու ենք:

Արխիվ