4.4.08

Ինչու՞ պետք է կազմալուծել ԱԱԾ-ն

Մենք բոլորս էլ գիտենք ԱԱԾ-ի դերը մարտի 1-ի և 2-ի սպաննությունների ու ծեծուջարդի մեջ: Մենք լավ գիտենք, որ այդ հաստատությունը գործում է ստալինյան մեթոդներով և գործում է միայն ու միայն ժողովրդի դեմ, որին իրականում պետք է ծառայի: Այս հաստատությունը հայկական բաստիլն է և առժանի է նման ճակատագրի:

Ահա ևս մեկ փաստարկ թե ինչու՞ պետք է կազմալուծել ԱԱԾ-ն.

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀԵՏ
A1plus.com
[19:42] 04 Ապրիլի, 2008
Փետրվարի 28-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անվտանգության ծառայության կողմից մոտակա սրճարան ՚բերման էին ենթարկվելՙ երեք երիտասարդներ: Նրանք, ինչպես հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, խոստովանել են, որ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հանձնարարությամբ ՚ներմուծվել ենՙ ցուցարարների շարքեր` պրովոկացիա անելու նպատակով: Ըստ նրա` պրովակատորները պետք է անեին իշխանությունը տապալելու կոչեր` դրանով հիմնավորելու համար ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները
Այսօր, ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Ու պարզվում է, պատժվելու են ոչ թե ՚պրովակատորներնՙ,այլ բացահայտողները:
՚Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ՝ Տիգրան Մելքոնյանը եւ Լեւոն Խաչատրյանը, ովքեր համապատասխանաբար 1982-2003թթ. եւ 1995-2007թթ. ծառայել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-փնտրողական վարչությունում, ծառայության բերումով տեղեկացված են եղել օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների եւ պլանների վերաբերյալ, ինչը հանդիսանում է պետական գաղտնիք: Ծառայությունից ազատվելուց հետո, պարտավորություն ունենալով չհրապարակել ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած այդ տեղեկությունները, 2008 թվականի փետրվարի 27-ին, մասնակցելով Երեւանի Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքին, մասնակիցների թվում ճանաչել են ՀՀ ԱԱԾ օպերատիվ-փնտրողական վարչության գործող աշխատակիցներ՝ Սահակ Բունիաթյանին եւ Կարեն Գրիգորյանին, եւ կռահելով, որ վերջիններս հրապարակում գտնվելով իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն, այսինքն օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով արտաքին դիտարկումներ են անցկացնում, այդ անձանց ներկայության, նրանց ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ լինելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման մեթոդների եւ բնույթի վերաբերյալ տեղեկությունները, որոնք իրենց հայտնի էին դարձել նախկին ծառայության բերումով, դիտավորությամբ հրապարակել են՝ այդպիսով կատարելով քրեորեն հետապնդելի արարքՙ,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Մելքոնյանին եւ Լ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք – Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

5 comments:

Anonymous said...

raffi hovhannisyan@ ipr-te mer het a, isk dashnactzutyun@ - nrantz?

zhoghovurt

Anonymous said...

artyok kompozitorneritz mek@ kardzaganqi Pashinyani banasteghtsutyan@ - hatkapes mek@ nrantzitz ov havaknum er heghinakel Hayastani hymn@.

zhoghovurt

Anonymous said...

armen ashotyane yerevi...compositor che?

Anonymous said...

De Amboxhc Zavnel Nae,Vor - Hniz Avandyit Darzaz - Azgain Anvtangytian Sharker ndynyl en,
Éndynym en, Inch vor meki kroch txyun.Inchvor meki exbor txyn,
Inch vor meki harevanin,Inchvor meki apai poxeri Hamar !!! -sharynakeli..

Isk Ym Ym en Éndynel Ir Hairenasirytian.Ir Gragitytian,
Ir Hnaramtytian.Ir Patmytiyané y Joxovyrdin ev Azgin Nvirvaz Linely Hamar !!!!!!!!
Ym ? - Voch Mekin...
Kamel ainkan Kich Vor Ardynk Chexav !!!!!!

Paikar Paikar Minchev Verch !

Anonymous said...

armen ashotyann ov e?

zhoghovurt

Արխիվ