10.4.08

Սեռժիկ մարդասպան, Սեռժիկ հեռացիր

Ինչպե՞ս է այդ արարածը պատկերացնում իր կարճ «պաշտոնավարումը»:

4 comments:

Anonymous said...

Հպարտ եմ, որ հայ եմ:

Haik said...

e-channel.am

ՀԱՄԵՐԳ, ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
«Երեւան` գունազարդ երկինք» օդապարիկների փառատոնի բացման արարողության ընթացքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պարբերաբար վանկարկում էին «Լե-վոն, Լե-վոն»:
2008-04-09 11:58
Փառատոնի բացմանը նվիրված համերգին Երեւանի Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել: Այնտեղ էին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: Նրանք որոշել էին օգտագործել իշխանությունների կողմից թույլատրված հավաքի այս ձեւը` իրենց քաղաքական բողոքն արտահայտելու համար

Ժամը 20:30-ի սահմաններում մոտ 100 երիտասարդ «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան», «Լե-վոն, Լե-վոն» վանկարկելով արտգործնախարարոթւյան շենքից քայլեցին դեպի Աբովյան փողոց:

Ճանապարհի կեսին նրանց կանգնեցրին ոստիկաններն ու ստիպեցին նահանջել Բյուզանդի փողոց: Այստեղ քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի ենթարկեցին երկու երիտասարդի: Նրանց թեւերը ոլորած հեռացրին, սակայն հետո բաց թողեցին:

Որոշ ժամանակ անց, Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն աստիճանաբար քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա: Այնտեղ հավաքված մոտ հինգ հարյուր հոգին շարունակում էր վանկարկել «Լե-վոն նա-խա-գահ»:

Ոստիկաններն եկան Հյուսիսային պողոտա, հայտարարեցին, որ հավաքն անօրինական է եւ հրամայեցին «շարժվել այդ վայրից»:

Իրենց բողոքն արտահայտող քաղաքացիները շարժվեցին Հանրապետության հրապարակ եւ այնտեղ հասան ոստիկաններից շուտ: Մոտ 10 րոպե հրապարակում ընթացող համերգի ձայնին խառնվում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցների «Լե-վոն նա-խա-գահ» ու «Պայ-քար, պայ-քար մինչեւ վերջ» վանկարկումները:

Ոստիկաններն այստեղ էլ կարողացան ցրել բողոքողներին` նրանցից մի քանիսին ծեծի ենթարկելով:

Համերգն ու բողոքի ակցիան ավարտվեցին միաժամանակ:

Anonymous said...

isg inch nbadagi ge dzarayen ayt hamerkn u otabarignere...hertagan kheghdagutyun nuynkan kheghgadag ishxanutyuneru goghme, amot...

Anonymous said...

voghjunum em arevmtahayereni nerkayutyun@ sharqerum.

zhoghovurt

Արխիվ