28.4.08

ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐԸ ԿՈւՅՍ ԵՆ ՁԵՎԱՆՈւՄ

Դավիթ Կ.

Ապրիլի 9-ից ի վեր Սերժ Սարգսյանի կերպարանքն ընդունած ավազակապետությունը փորձում է հերթական խաբկանքների միջոցով մոլորեցնել ժողովրդին: Իհարկե, դա վերջին ջղաձգությունների շարքից է: Սակայն մենք պետք է զգոն լինենք եւ հմուտ ճարտասանների կամակատար չդառնանք: Ներկայացնենք այդ ստերից մի քանիսը:

• «Վստահության կառավարություն, ընդունելի ու ընկալելի կադրեր»

Ո՞րն է վստահության կառավությունը. «Ընդունելի Մկան» բուն դարձած նախագահականը թե «Ընկալելի Արմենչիկի» տարածքային կառավարումը՝ ծնկաչոք մարզպետներով: Ո՞ր սերնդի բարեփոխումներից են ճամարտակում՝ դրանց մասին սրանք անգամ լսած չկան: Այսքան անկուսակցական, անպատասխանատու ու անգաղափար կառավարություն Հայաստանում վաղուց չէր եղել: Գցված հանրապետական, անձայն բարգավաճ, լպրծուն դաշնակ թե ցեղուտակով ծախված արթուրիկ՝ այս բոլորը ձեռքերը լվանալու են: Քավության նոխազ էլ կդառնա պսեվդոբարեփոխիչ Տիգրան Սարգսյանը, որի թափը բավականացնում է միայն հարկայինի պետի տեղակալի նշանակմանը:

• «Երկխոսության կոչեր ընդդիմությանը»

Ահաբեկիչը պատանդ է պահում տասնյակ քաղբանտարկյալների ու երկխոսություն է առաջարկում: Ընդդիմադիրների վրա գործ են սարքում, արագացված կարգով դատաքննում ու պայմանական ժամկետ կախելով ազատություն շնորհում: Շարունակում են տնտեսական ճնշումները ազատ մամուլի եւ ընդդիմադիր գործարարների նկատմամբ: Շարժման բազմաթիվ ղեկավարների նկատմամբ հայտարարում են հետախուզում կամ իրականացնում ոչ պաշտոնական հետապնդում: Գուցե եւ քիլերների՞ վարձում: Սա է երկխոսությունը:

• «ԵԽԽՎ զեկույցի առաջարկությունների ուսումնասիրման հանձնաժողով»

Եվրոպական պոլիտբյուրոյին խաբելու մի փորձ: Հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դրա գրավականն է: Ախր նա թունդ եվրոպացի է՝ թե մտածելակերպով եւ թե բառապաշարով:

• «Մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն»

Ժողովուրդ են գնդակահարում, հետո էլ՝ հանձնաժողով ստեղծում դրա հետաքննության համար ու դրա ղեկավարումն առաջարկում «ամենաանհաջող կադր» օմբուդսմենին: Զարմանալի չէ՞: Վստահ եմ, որ բարձրակարգ իրավաբան Արմեն Հարությունյանն, այնուամենայնիվ, այն գործիչը չէ, որ հանրությանը ներշնչի լիակատար վստահություն եւ լինի բավականաչափ ուժեղ եւ անկախ՝ դիմագրավելու ավազակապետական ճնշումներին: Կոծկելու են:

• «Քաղաքացիների ազատությունների վերականգնում»

Հետաքրքիր է, թե ո՞ր ազատություններն են վերականգնվել:
Ազատ լրատվություն ստանալու՞. հայլուրական ահաբեկչությունը շարունակվում է (բռունցքված շարժման անկոտրուն երթը Ծիծեռնակաբերդ եթերազրկվում է, իսկ նախօրեին դաշնակների կողմից մեր այս սրբավայրը թանկարժեք ըմպելիքների աղբանոցի վերածումը՝ փառաբանվում):
Իսկ միգուցե ազատ հավաքվելու իրավու՞նքն է գործում՝ ոստիկաններով շրջապատված ու պլաց դարձած Ազատության հրապարակում:

• «Երկխոսություն հասարակության հետ»

Այս ամպագորգոռ ձեւակերպման տակ թաքնված է ավազակապետության ճղճիմ փորձը նոսրացնել շարժման շարքերը եւ, սովորության համաձայն, ձայն փախցնել: Վարձվել են տարատեսակ վայ-մտավորականներ, եւ վայ-հոգեբաններ, որոնք շուրջորյա բարբաջում են եւ վարկաբեկում Շարժումը եւ դրա առաջնորդներին: Ժողովրդին կրկին փորձում են խաբել եւ ապակողմնորոշել: Չի ստացվի: Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը, Շարժմանը հետագայում հարած հայորդիները գաղափարապես ամուր եւ հաստատակամ են: Եվ, ի դեպ, հիշողությունն էլ չեն կորցրել: Դու՞ք չէիք, մեզ հետ երկխոսող պարոնայք, որ դեռ մի ամիս առաջ մեզ անվանում էիք մոլորյալ, թմրամոլ, հանցագործ, հոգեխանգարված եւ բոմժ:

Բայց ժողովուրդը ոչ ձեզ պես տհաս ու տգետ է, ոչ էլ միամիտ: Ավազակապետության հնարքներն այլեւս չեն անցնի: Քանի դեռ Սերժիկը երկիր է ներկայացնում, իսկ Քոչարյանը՝ տնից ցուցումներ տալիս, քանի դեռ սբխեչի կատաղած ուլը ցատկոտում է ԱԺ ամբիոնում, իսկ տարբեր կենդանիներ ու երկնագույն արարածներ՝ իրենց Հայաստանի բդեշխ զգում, ոչ մի բարեփոխում, ոչ մի ազատություն, ոչ մի արդարություն, ոչ մի եվրոպա եւ քրիստոնեական հանդուրժողականություն չեն լինի: Այնպես, որ միանշանակ է.

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

3 comments:

Anonymous said...

Lav e grvac, martakan vogov, graget u texe texin! Apsosanqov em nshum, vor dashnakcutyan takanqnere, irenc kextot u davadir gorcoxutyunnere spyurqic texapoxecin Mayr Hayastan u bazmativ molorvac hayordiner mtnum en dran sharqere... Karcum em aysor mer Hayastani aroxj eritasardnern irenc arjev piti shat lurj xndir dnen, enkernerin, merdzavornerin, canotnerin bacatrelu ev haskacnelu, vor dashnakcutyun kochvaci hamar Hayastane miayn irenc xekavarneri kextot u stor npatakneri katarman hamar e, es karcum em, vor nuynisk hay dat kochvace henc amen janq gorcadrum e, vor hayoc cexaspanutyune chndunvi, ete cexaspanutyunn endunvec, dashnakcutyunn aylevs aseliq u xabeliq chi unenalu hay zhoxovrdin. Sa im andznakan karciqn e, ev moranalov amen amen inch, inch exeli Levon Ter-Petrosyani naxagahutyan tarinerin, mer Naxagahi amenic hargvac u karevoraguyn qayle es hamarum em dashnakcutyan takanqneri artaqsumn u dzerbakalume!!! PAYQAR, PAYQAR MINCHEV VERJ!!!
harganqnerov` Aram, Miacyal Nahangneric.

Anonymous said...

Kuzei mek ban el avelacnel Armen Harutyunyani veraberyal. Iharke arajin hayacqic tvum e txan vat tpavorutyun chi stexcum, angam Miasnikyani ardzani mot marti 1-in zhoxovrdi het er, verjin haytararutyunn el iharke voch liarzheq, bayc bavakanin vat cher arvac, bayc... aystex ka mi vaxecnox bayc, qocharyane sran anvanec ir amenavat kadre, hishenq te arturikin inchpes er davachani "patvavor" kochum shnorhel nuyn qocharyane, sa nman e nuyn xaxin ev karcum em erkrord angam sxalvelu iravunq chunenq, tox Astvac ta Armen Harutyunyany lini azniv hayordi, sakayn ays depqum qocharyani ev serzhUki kadrerin ekeq aylevs chvstahenq, qich havanakan em hamarum dranc het ashxatoxi azniv mard linelun...

Anonymous said...

liovin hamadzayn em qo het aram jan.bayc yes arturin chem havatacel. @ntrutyunnerin mnacel er mi or,zangel em hayastan vor dran chntren.ov e hishum vor asum er mejberum "joxovurd im kyanq@ vtangi tak e".artur@ gari dimakov gayl e.isk et kisamardun (serjuk@) ira masin shat baner em grel estex el urish texer el.eti u qoch@ kkaxven sadami nman.

Արխիվ