15.4.08

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԱՐԴԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ուզում էր ապացուցել, որ Հայաստանում տղամարդ չկա: Նա սրանում, թերեւս համոզված էր. Հայաստանում բոլորը ահուդողով են վերաբերվում այսպես կոչված օլիգարխներին, իսկ վերջիններս էլ իր կոշիկներն են լպստում,` հետեւությունը ինքն է բախում դռները:
Եւ ահա, մարտի 1-ին Քոչարյանը որոշեց նախագահականից, իր կարծիքով առժամանակ հեռանալուց առաջ մի լավ ծեծ տալ Ազատության հրապարակում «թատրոն խաղացողներին», որպեսզի բոլորին ցույց տա, որ Հայաստանում տղամարդ չկա: Ու մարտի 1-ը իսկապես Հայաստանցիների առաջ այս բարոյական երկընտրանքն էր դնում: Ինչ կլիներ, եթե մարդիկ Երեւանի քաղաքապետարանի մոտից գլխապատառ փախչեին. Քոչարյանը բերանը ծռած ուսերով ծիծաղելով պիտի «ափսոսանքով» արձանագրեր. ասում էի չէ՞, Հայաստանում տղամարդ չկա: Իսկ այդ ժամանակ հաստ մուսկուլներով օլիգարխները պիտի կռիվ անեին, թե ով պիտի հանի Ռոբի կոշիկները եւ իրար պիտի խփեին նրա չստերը բերելու իրավունքի համար: Բայց մարտի 1-ը չհաստատեց Քոչարյանի դիագնոզը, ու նա սփրթնած դեմքով սկսեց խոսել օրենքից, օրինականությունից, պետությունից, պետականությունից ու նրա հիմքերից: Իսկ մտքին բոլորովին ուրիշ բան էր. եթե ինքը երկրի միակ տղամարդը չի, նշանակում է առաջիկայում կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ: Եւ չունենալու համար հարկավոր է բանտերը լցնել… տղամարդկանցով: Քոչարյանը տեղյակ չէ անշուշտ, որ Հայաստանում տղամարդկանց թիվը չափազանց մեծ է, ու այդ տղամարդիկ առաջիկայում իր հետ խոսելու բան են ունենալու: Այս խոսակցությունը անշուշտ, հնարավոր է հետաձգել, դրանց պոտենցիալ մասնակիցների մի մասին վերացնել, մյուս մասին բանտերը լցնել, մյուս մասին բարոյապես կոտրելու փորձեր անել, բայց խոսակցությունը վաղ թե ուշ տեղի է ունենալու: Սա իմիջիայլոց:

Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթում:

9 comments:

Haik said...

Իհարկե պետություն դա ՊԵՏություն է և երբ կան պետեր ապա ճնշվում է մարդ անհատը:
Ճնշվում են նրա ինքնավարությունն ու ազատուլյունը:
Եվ ահա պատճառը իմ մասնակցությունը այս շարժման մեջ:
Պետություն բառը միշտ գտել եմ սխալ քանի որ այն նվաստացուչիչ է մարդ անհատի համար:
Օրինակ հույները չունեն այդ բառը, նրանք նախընտրում են գործածել ժողովրդավարույուն բառը ՝ Հունաստանի Ժողովրդավարություն:

Մեր հաղթանակից հետո առաջարկում եմ Հայաստանը անվանել Հայաստանի Ժողովրդավարություն:

Ավելի նվաստացուցիչ է իշխանություն բառը:

Մեզ պետք չեն ոչ պետեր և ոչ էլ իշխաններ: Մեզ պետք է ուղիղ ժողովրդավարություն:

Anonymous said...

barev dzez! indz ouxaki hetaqrqir e the erb e ajd ichxanoutjoune kam PETOUTHJOUNE datelou paron Ter-Petrosjanin. Es vochinch tcounem paron Ter-Petrosiani dem, bajtc ajdpes tchen varvoum sephakan hajreniqi het!!! Harganqnerov!

Haik said...

Մի քիչ ավելի կմանրամասնեցնեք թե նա ինչպե՞ս է վարվել մեր հայրենիքի հետ,որ առժանացել է ձեր դժգոհությանը: Երևի նկատի ունեք նրա վատ կադրային քաղաքականությունը՝ մասնավորապես Սեռժին և Ռոբիկին մեր ազգի գլխին փաթաթելը:

Մի կակսկած եթե այսօրվա ֆաշիստական ավազակապետությունը գեթ մի փոքրիկ առիթ ունենար արդեն մեծ հոժարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանին կբանտարկեր:

Anonymous said...

Haik jan aveli lav klini nman mardkanc gracnery voch el texadreq Dzer kajqum:iren qrelu ajl texer kunenan, tox gann ajntex nerkajacnen irenc himar mtqery:aranc ajn el internety voxoxvac e stahod patkernerov ev filmerov Ter-Petrosyani masin:lav klini arhamarheq bacasabar artahaytvoxnerin:

Anonymous said...

kecces Nikol jan:inchpes misht hrashali ev dipuk en qo xosqery:

Anonymous said...

robertna tghmard? shat karch anekdot er.

Anonymous said...

Inchqan Robikna txamart enqane Emin Davidovo :D

Anonymous said...

Hotvacy hojakap er, espes sharunakvel chi karox,

Anonymous said...

Հրապարակում կանգնած՝ նույնիսկ կանայք ռ.ք.-ից հազար գլուխ ավելի տղամարդ են։
Բա տղամարդը իր "ընտանիքի" վրա ձեռ կբարձրացնի???
Տղամարդ ա, թող գար ժողովրդի մոտ, ոչ թե թաքնվեր յոթը տակ փշալարով։
Դե տգետ են, լավ չեն սովորել դպրոցում, օրինակ, ֆիզիկան՝ Նյուտոնի երրորդ օրենքը։
Ետ սաղ իրանց արածները, էներգիայի ու նյութի պահպանման օրենքի համաձայն, ՉԻ ԱՆՀԵՏԱՑԵԼ, ու թող սարսափած սպասեն, թե ինչ որակով են հետ ստանալու։

բեն

Արխիվ