1.4.08

Անվերնագիր

Նորից բանտերը լցվել են լույսով,
նորից լույսերը մարում են դրսում:
Օրերն անցնում են ապահով ու գոհ
վերջին զեկուցման մտրակի ներքո:

Նորից մենք լավն ենք ու աշխատասեր,
նորից մենք - առողջ, խիզախ, կորովի,
թեեւ խավարն է հայրենիքը մեր
եւ բռնությունը - դիմակը գոյի:

Նորից խոստումներ մի կտոր հացի
եւ թողտվություն սերնդատվության:
Ասում են՝ իբր մեզանից բացի
կան կույրեր - երբեք լույսը չտեսած:
- Երանի նրանց, զի կույր են մորից
ու հավատում են լույսին մշտագոհ:

Դրսում մարում են լույսերը նորից,
նորից բանտերը լցվել են լույսով:


Տիգրան Պասկեւիչյան.

Բանաստեղծությունը գրվել է 1989 թվականի հունվարին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալության առիթով:
Առաջին անգամ տպագրվել է նույն թվականին «Մաշտոց» ինքնահրատ (սամիզդատ) պարբերականում: Զետեղված է նաեւ բանաստեղծությունների 2001-ին հրատարակված «Ինքնուրույն աղոթք»ժողովածուում:

Կևորկովների «ապարատչիկները» մեր երկիրը մղեցին հետ դեպի սովետական ժամանակաշրջան: Բայց մի մոռացեք այդ մենք էինք, որ ԽՍՀՄ-ում առաջինը ընդվզեցինք անարդարության դեմ և 60-ականներին և 88-ին: Եվ մենք հաղթական էինք և միշտ կլինենք:

Ով դեռ կույր է, կամ կուրացել է ագահության և անձնապաշտության թույնից դեռ ժամանակ ունի բացելու իր աչքերը:
Որտե՞ղ եք Մանուկյան Վազգեններ և Հայրիկյաններ, մաքրեք թշնամանքի լորձը ձեր աչքերից: Սա համազգային շարժում է:

Պայքար, պայքար մինչև վերջ:

3 comments:

Anonymous said...

haghtel enk yev der hakhtelu enk!
Paykar, paykar minchev verch!

Zhoghovurt.

Haik said...

Հաղթարշավը շարունակվում է:
Քիչ մնաց ժողովուրդ, ցավոք ժամանակ է պահանջվում:
Շուտով Ազատության հրապարակում համազգային քեֆ ա լինելու իսկ ֆաշիստները մտնելու են իրաց ծակերը:

Anonymous said...

Havatum em!

zhoghovurt

Արխիվ