29.3.08

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

«Ամենից լավը այն կառավարությունն է, որն ամենից քիչ է կառավարում։»
Թոմաս Ջեֆերսոն


1849 թ. Հենրի Դեյվիդ Թորոն իր մի էսսեում քաղաքացիական անհնազանդության կոչ արեց՝ պնդելով, որ մարդիկ չպետք է կառավարություններին թույլ տան իշխել իրենց խղճի վրա կամ ճնշել այն: Մարդիկ պարտավոր են նաև թույլ չտալ, որ իրենց հանդուրժողականությունը թե քաղաքացիական պարտքը կառավարություններին հնարավորություն ընձեռի իրենց շահարկելու որպես անարդարության գործիքներ։

Հայ ժողովրդի քաղաքացիական իրավունքները խախտվել են դարեր ի վեր, թե’ օտարերկրյա կառավարողների, թե’ իրենց իսկ կառավարությունների և առաջնորդների կողմից, ընդհուպ մինչև 21-րդ դար, և հետայդու։ Հայերը կա’մ բռնի ուժով, կա’մ իրենց կառավարությունների վարած քաղաքականության պատճառով լքել են իրենց հայրենիքը և վերաբնակվել աշխարհի բոլոր ծագերում։

Հայը պատմության ողջ ընթացքում պայքարել է հանուն Հայաստանում ազատ ու արժանապատվորեն ապրելու անհատական ու հավաքական իրավունքի՝ այնպես, որ իր բոլոր մարդկային, քաղաքացիական և էթնիկական իրավունքները հարգվեն, սակայն զգալի հաջողությունների չի հասել՝ բռնապետական ուժերի կողմից իրեն ներշնչված վախի, գործադրվող ապօրինությունների, ճնշումների և մինչև իսկ ազգադավ որճրագործությունների պատճառով։
Արդ, հայի համար հասել է ժամանակը՝ ապրելու, գործադրելու և ցուցաբերելու «քաղաքացիական անհնազանդություն», այսինքն՝ «անհնազանդություն պետությանը»՝ նվաճելու իր անձի ազատությունը օտար ուժերի և հայրենի կառավարության նկատմամբ ունեցած վախից ու բռնատիրությունից։

Սակայն յուրաքանչյուր հայի անհատական որոշումն է՝ քաղաքացիական անհնազանդության գործողության ժամանակ միանալու բազմություններին՝ ցույց տալու իշխանություններին, որ պետականության ուժը գալիս է նրանցից, ովքեր չեն ցանկանում ստրկացվել և օգտագործվել որպես անարդարության գործիքներ։

Ազատ հայերը իրենց ճնշողներից ազատագրվելու այս ազնվաբարո սկզբունքի մեջ պետք է միավորվեն ոգով և խղճով` փոխելու համար իրենց պարտադրված ճակատագիրը։
Մենք ձեզ կոչ ենք անում հետևել քաղաքացիական անհնազանդության հետևյալ կանոններին.

1. «Պարզապես պասիվորեն մի’ սպասեք արդարության համար քվեարկելու հնարավորությանը։ Հանուն արդարության քվեարկելը նույնքան անարդյունավետ է, որքան արդարություն ցանկանալը։ Հարկավոր է գործնականորեն լինել արդար։ Սա չի նշանակում, որ դուք պարտականություն ունեք ձեր կյանքը նվիրելու հանուն արդարության պայքարին, այլ որ ունեք պարտականություն անարդարություն չգործելու և անարդարությանը չցուցաբերելու ձեր գործնական սատարումը»։

2. Երբ որևէ կառավարություն դառնում է մարդու հիմնական իրավունքների ոտնահարող, մարդկանց պարտականությունն է՝ «փոխել կամ վերացնել այն»։

Մենք կոչ ենք անում ողջ աշխարհի բոլոր ազատ հայերին դադարել վճարել հարկերը, դրամական պարգևները և նվիրատվությունները այն բոլոր կազմակերպություններին, որոնք այդ դրամն ուղղում են Հայաստանում իշխող կառավարությանը։ Դրա փոխարեն մենք նրանց ցուցում ենք տալիս նույն գումարը և ավելի մեծ չափով օժանդակություն ուղարկել ուղղակի Հայաստանի գյուղերում և քաղաքներում ապրող հայ մարդկանց։

Դրամ և օժանդակություն չպետք է ուղղվի, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին, Ամերիկայի Հայկական Համագումարին, Հայկական Ազգային Կոմիտեին, Հայ Օգնության Միությանը, ձեզ ծանոթ քաղաքական բոլոր կուսակցություններին և մյուս բոլոր կազմակերպություններին, որոնք ուղղակիորեն սատարում են Հայաստանի Հանրապետության բռնապետական և հանցագործ իշխանություններին։

Մենք կոչ ենք անում բոլոր ազատ հայերին ապրել խաղաղ և անհնազանդություն ցույց տալ պետական իշխանություններին՝ սկսած շարքային ոստիկանից մինչև չընտրված նախագահը, առանց կռվի, առանց կոպիտ խոսքերի, հայհոյանքների, հատուցման գործողությունների կամ բռնության, չհնազանդվել նրանց որևէ փոքր կամ մեծ անօրինականության։ Հանեք ձեր մասնակցությունը, անդամությունը և ներդրումը այս բոլոր կուսակցություններից, կազմակերպություններից և պետական հիմնարկություններից, որոնք բռնանում են Հայաստանի ազատ մարդկանց նկատմամբ։

Մենք կոչ ենք անում բոլոր ազատ հայերին իրենց կենցաղում, առևտրում, ամենօրյա կյանքում հնարավորին չափ չնպաստել հանցագործ իշխանությունների սպասարկու՝ օլիգարխիայի հարստացմանն ու բարգավաճմանը։ Հորդորում ենք Ձեր առաքինի ապրելակերպով արմատախիլ անել այն անառակությունը, որ ներթափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտները։

Մենք կոչ ենք անում բոլոր հայերին միավորվել քաղաքացիական հասարակության ստեղծման գործում, որի բարձրագույն գիտակցությունը վճիռ կկայացնի և կստեղծի իրենց սեփական ապրելակերպը, արդար հասարակությունը և ազատ երկիրը։

ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՆ. ԱՅՍՕՐ ԻՍԿ ՍԿՍԵՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ։ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՆ՝ ԼԻՆԵԼՈՒ ԱԶԱՏ։ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՀԱՅԵՐԸ ԿՆՎԱՃԵՆ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐԺԱՆԻ ԵՆ։ ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՔ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐՎԻ ԱՌԱՆՑ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ, ՈՎՔԵՐ ՀԱՅԵՐԻՆ ԱՎԱՆԴԱԲԱՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՀԵԼ ԵՆ ՎԱԽԻ ԵՎ ՄՏՔԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ։

ԱԶԱՏ ՀԱՅԵՐ
ՄԱՐՏ 21, 2008թ.

7 comments:

Haik said...

Վերջին օրերին շատերն են հետաքրքրվում համաժողովրդական Շարժման հետագա մարտավարությամբ: Այն, որ ավազակապետության վախճանը մոտալուտ է եւ անխուսափելի, կասկած չի հարուցում:

Սակայն յուրաքանչյուրս մեր կոզմից պետք է ավելի մոտեցնենք հաղթանակի ժամը: Դրա համար քաղաքացիական անհնազանդություն դրսեւորելու բազմաթիվ օրինական եւ զանգվածային միջոցներ կան, որոնք պետք է ակտիվորեն կիրառել: Նման գործուն քայլերից է, օրինակ, սպառողական բոյկոտը:

Ընտրական եւ հետընտրական գործընթացում վայրագությամբ աչքի ընկած, քստմնելի հանցագործութուններ կատարած, մատնիչի, ջարդարարի դեր ստանձնած սուբյեկտները դեռեւս չեն կրել արժանի պատիժը եւ չեն զբաղեցրել իրենց մշտական տեղերը բանտախցերում: Այդ իսկ պատճառով, առաջարկում եմ դրանց ծնկի բերել տնտեսապես:

Առհամարել եւ չօգտվել դրանց խանութներից, ապրանքներից, ծառայություններից:

Օրինակ.
• Լֆիկի «Երեւան-Սիթի» խանութների ցանցը,
• Նեմեցի «Հարսնաքարը» եւ այլ պոռնկանոցներ,
• Մանիկյուր Հարութի «Լուսակերտի» հավերը եւ ձվերը …

Ցանկը շարունակելի է: Ընդ որում, պետք չէ սահմանափակվել միայն օլիգարխներով կամ իշխանավորների բարեկամներով: Եթե ձեր բնակության վայրում նույնիսկ ամենաչնչին ու նվաստ թաղային «ԱՆհեղինակությունը» կամ «թաղապետիկն» է բռնացել ու բռնանում ժողովրդի կամքի վրա, ապա նրա կրպակը, ավտոլվացման կետը կամ վարսավիրանոցը նույնպես շրջանցեք:

Հեղինակ՝ Դավիթ Կ

Ankakh_Hayastan said...

Miak Haykakan apranq@ vor yes gnum em da Proshianum artadrvatz Nran Ginin e.

Ayd gortzaran@ patkanum e oligarchi? Husov em vor voch qani vor da lav apranq e.

Anonymous said...

Idz tvum e shat lav mitk e,bayc Hayastanum bolor@ che vor unen hamakargichner, u drank petk e tpel A4 txteri vra u taracel.

Anonymous said...

Ete chem skhalvum, apa Proshiani ginu gorcaran@ patkanum e Mkhchiani Mkan@ - Hovik Abrahamianin

Anonymous said...

Barekam hapa inchpes aprel???

Anonymous said...

Sa shat hianali mitk e, bayc inchpes nshvel er ver@, voch bolorn unen hamakargichner. Uremn sa petke taracvi inch vor dzevov.

Anonymous said...

truciknerov kareli e taracel, hatkapes usanoxneri mej. Isk mardik arden individual kgtnen dzever@. Bayc karox enk hayev hamakargvac dzevov anel. Orinak hraparakvum e xanutneri, hyuranocneri, restoranneri, biznesneri, tonavajarneri cucakner@, vor@ um e patkanum, yev terteri u trucikneri dzevov taracvum e, vor dranc carayutyunneric ogtvel miayn cayrahex anhrajeshtutyan depkum. Inch kasek ?

Արխիվ