19.2.08

Ընտրական քաոս

Էրեբունիում՝ 13/16 ընտրատեղամասում անվերահսկելի վիճակ է, բաց քվեարկություն, լցոնումներ։ Տեղում են բազմաթիվ դիտորդներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն օրինախախտումները շարունակվում են։ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության անձնակազմի ներկայությամբ ոստիկանները բռնություն են գործադրել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ Փաստաբան Լիզա Գրիգորյանը այս ամենը հավաստող տեսաերիզ ունի։

3/20 ընտրատեղամասի մոտ կանգնած է կանգնած 99 SS 888 համարանիշով սեւ PRADO մեքենա, մարդիկ նախքան քվեարկելը մոտենում են այս մեքենային

Մալաթիա-Սեբաստիայի 174 դպրոցում տեղակայված թիվ 7/12 ընտրատեղամասում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության մեքենաներից մեկի անձնակազմի անդամ, լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը նկարահանել է լցոնման դեպք։ Տեղում ներկա ոստիկանները լրագրողի ձեռքից վերցրել են ֆոտոխցիկը եւ հանել հիշողության քարտը։

Բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ հանձնաժողովի նախագահները ընդդիմադիր վստահված անձանց թույլ չեն տալիս ստուգել ընտրողների անձնագրերը։

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008»
www.hra.am

2 comments:

Anonymous said...

miamid joghovurt huyser ek trel OSCE gotchvac yevrobaci poghgabavor sriganeri? nrank mes mod pogh en ashxadum iranc cerutyune abahovelu,tkac unin artarutyan yev hayeri vra!!

Mher said...

Hai Azgn Ir Hyisn Chpiti Dni Otarerkra voroshymneri vra!!

Inch xosk Haiastann yrax klini Ete Inchvor yjer Koxm en Kanagnaz Ardar ev Tapanzik Éntrytynerin Zankazaz Erkrym!!

Hai joxovyrdn Piti Ter lini Ir Kve in Ev ir Zainer Kexzoxnerin Petke Dyrs Hraviri Karavarytyniz!!

Paikar..Paikar = Azat Ankax Hamazgain Haxtanak!!!!

Արխիվ