13.2.08

Ծառուկյանը ԳԱԱ հոգաբարձուների խորհրդի անդամ

«Վայ մամա ջան էս ու՞ր եմ ընկել» կասեր Ֆրունզիկը:
Այս խոսքերը միտս եկան երբ իմացա, որ Գագիկ Ծառուկյանը (հայտնի է նաև Դոդի Գագո մականվամբ) ՀՀ ԳԱԱ հոգաբարձուների խորհրդի անդամ է: Մնացյալը արդեն կարելի է համարել երկրորդական:

Ահա մի հատված Ա1+-ից

«
Այսօր եւ երեկ ՀՀ ԳԱԱ-ում տարեց, թոշակառու գիտնականները օգնություն են ստացել Գագիկ Ծառուկյանի անունից: Դեռ մի քանի ամիս առաջ Ծառուկյանը, որը հոգաբարձուների խորհրդի անդամ է, 200 հազար դոլար նվիրել էր Ակադեմիային՝ սարքավորումներ գնելու համար, եւ 100 հազար դոլար ՝ գիտնականներին, թոշակառու գիտությունների դոկտորներին եւ թեկնածուներին պարգեւատրելու համար:
Բայց գումարները ինչ-ինչ պատճառներով բաժանվեց ոչ թե ամիսներ առաջ, այլ այժմ՝ նախընտրական փուլում, եւ հատկապես այսօր, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր Ակադեմիա: Ակադեմիայի ղեկավարությունը հրավիրել է թոշակառու ակադեմիկոսներին գումարները ստանալու հենց այսօր:
»

5 comments:

Anonymous said...

Yremn ekek hanenk joxovrdin xexchytyniz ev zyiz tank azat ankax aprelyu chanaparh

Anonymous said...

Փետրվարի 2-ի իմ գրառման մեջ նշել էի, որ

Կրկնվելու է արդյոք 2003 թվականը ?

Ուզում եմ հիշեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, թե ինչ սցենար կիրառեցին իշխանությունները 2003 թվականի ընտրություններում` Ստեփան Դեմիրճյանի կողքը դնելով Արտաշես Գեղամյան ականին: Ամբողջ քարոզչության ընթացքում իշխանությունները պտտեցնում էին այն միտքը, թե երբ կմիանա նա Դեմիրճյանին` առաջին փուլից առաջ, թե երկրորդ փուլում: Եվ երբ Ստեփանն անցավ երկրորդ փուլ, մի պահ բոլորին թվում էր, թե Գեղամյանի միանալով լուծվում էր իշխանության հարցը և Դեմիրճյանի հաղթանակը կարծես անխուսափելի էր: Սակայն, թե ինչ կատարվեց բոլորն են հիշում: Գեղամյանը ոչ միայն չմիացավ, այլև չկանգնեց Ստեփանի կողքին` հարթակի վրա, ինչի արդյունքում այդքան մոտ թվացող հաղթանակը փոշիացավ գնաց:

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում այսօր: Վերջին օրերին ակտիվ սկսեց շրջանառվել Արթուր Բաղդասարյանի միանալը Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Առաջինը այս միտքը շրջանառության մեջ դրեց Բաղդասարյանի շտաբի պետը` Հեղինե Բիշարյանը, ով իր վերջին մամլո ասուլիսում չբացառեց ընդիմության միանալը, իսկ 2 օր առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը Վանաձորում հույս հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանը և Րաֆֆի Հովհանիսյանը կմիանան իրեն:
Արդյոք այս անգամ ականի դերը իր վրա կվերցնի Արթուր Բաղդասարյանը պարզ կդառնա մինչև փետրվարի 9-ը: Եթե նա առաջին փուլից առաջ չմիանա Տեր-Պետրոսյանի շարժմանը, ապա միանշանակ կարելի կլինի ասել, որ գործ ունենք երկրորդ դհոլի հետ: Իմ դիտարկմամբ մինչ այժմ գնացող գործընթացները շատ են հիշեցնում 2003 թվականը: Եվ իշխանություններն են հայտարարում, որ Բաղդասարյանը ավելի մեծ ռեյտինգ ունի, դա արտահայտվում է նրանց սոցիոլոգների մատնանշած թվերում (11%), ինչպես նաև այսօրվա հանրահավաքի հայտարարությունը, թե իր դեմ մահափորձ է նախապատրաստվում (տես Ա1+ նյութը): 2003 թվականին էլ էր կարծեմ Գեղամյանը նման մտքեր հայտնում, իբր իշխանություններն ամենից շատ իր մեջ են տեսնում հակառակորդ և որքան հիշում եմ ման էր գալիս զրահաբաճկոնով:
Այն որ այսօր թեկնածուներից միայն Արթուր Բաղդասարյանն է, որ ձայներ կտանի Տեր-Պետրոսյանից, դա ուղղակի ակնհայտ է, մնացած վեցը չունեն լուրջ ընտրազանգված, եղածն էլ երբեք ու երբեք չի քվեարկի Տեր-Պետրոսյանի օգտին:
Ուստի ինչ կլինի այս անգամ պարզ կդառնա առաջիկա բանակցությունների ընթացքում և կրկնում եմ, եթե մինչև փետրվարի 9-ը Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը, ուրեմն ոչ մի դեպքում չպետք է հույս կապել, թե նա կմիանա երկրորդ փուլում(եթե այդպիսին լինի):
Իսկ Արթուր Բաղդասարյանի և Րաֆֆի Հովհանիսյանի միանալով կարծում եմ իշխանություններին չափազանց դժվար կլինի նույնիսկ կեղծիքներով անցնել:

Տա Աստված, որ իմ մտահոգությունները չիրականանան:

Այսքանից հետո շատ բան պետք չի հասկանալու համար, որ Արթուրը խաղում է Գեղամյանի դերը: Եվ զարմանալ պետք չէ, Սերժի մտահորիզոնը և ֆանտազիան այնքան մեծ չի, որքան շատերին կարող է թվալ, որ նա մի նոր բան մտածեր, նա կանգ է առել նույն սցենարի վրա ինչ 2003 թվականին, պարզապես գլխավոր դհոլի դերը վերապահված է այժմ Արթուր Բաղդասարյանին: Եվ իզուր ջանքեր պետք էլ չի թափել Լևոնի կողմնակիցներին նրան ինչ որ բաներ բացատրելու: Պետք է գնալ առաջ և չսևեռվել կողքի մանրունքների վրա:
Դհոլը վերածվում է հարվածային գործիքի` տմբլակի, ինչի համար կարելի է շնորհավորել իշխանություններին, իսկ Արթուրի և Մհեր Շահգելդյանի հոմոսեքսուալ լինելու մասին պիտի իմանան բոլորը, եթե նրանց թվում է թե Սերժի մնալուց հետո այդ տեսաերիզները մնալու են գաղտնի` սխալվում են, օգտագործված տակաշորը միշտ նետում են աղբանոց:

Այսքանը հասկանալու համար «նոստրադամուս» պետք չի լինել:

ROY

P.S. Հայկ ջան ինչ որ փոփոխություն ես մտցրել չկարողացա ROY անվամբ մտնել, եթե հնարավոր է նորից փոխիր հին ձևով:

Haik said...

Մոդերեյշնն եմ հանել քանի որ անիմաստ էր:
Լոգինի խնդիրը կարծում եմ կապված է cookie-ի կամ iframe-ի հետ: Հիմա կփորձեմ:

ԳալովԱրթուրիկին մի կողմից լավ է ,որ չմիացավ: Իր երեսը վերջնականապես բացվեց: Այսպիսով դրվեց նրա քաղաքական աճպարարության վերջը:
Այս ընտրարշավի կարևոր ձեռքբերումներից մեկը այն է,որ շատ դիմակներ պատռվեցին:

Haik said...

Վերևի կարծիքը կարողացա տեղադրել լոգին տարբերակով: Պարզվում է, որ այս տարբերակը օգտագործելու համար պետք է մուտքագրել ներկայացված տառակապակցությունը /captcha/ : Այլապես սիստեմը չի թողնում լոգին լինել:

Anonymous said...

Levon Ter Petrosyann yni arden anhrajesht zaineri kanakn - vorpeszi veréntrvi Haiastani Arjani Naxagah!

Mnaza bolor pokr ev voch aidkanel poker kysakzytynern arden plvel en nerkyst,vorov hetev nranz kazmym exaz bolor sharkain ev voch sharkain andamnern irenz zain talis en Levon Ter Petrosyanin!!
Himnakan xndir - vor pornkytyamb ev haramytyamb (anpatij mnaly hyisov)zainer Chkexzen!!

Bolor anhrajesht yjern ev Chkasharvaz (irakan) Hai joxovyrdé éntrelyué M I A S N A K A N teknazy arden isk zainerov Haxtanakaz Levon Ter Petrosyanin:

Paikar piti mxvi minchev verchi varkiann..
Graget ev hamarzak vstahvaz anzer y nranz satarox Hmarzak Hai kaxakakan gorzichner..

H A X T A N A K N Merné,Haierins:

Արխիվ