19.2.08

Հերթական Սեռժանտական վայրագությունը

Այսօր Էրեբունու թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 տեղամասում ոստիկանության աչքի առջեւ ծեծի է ենթարկվել ՚Հայկական ժամանակՙ օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը:


Վերջինիս ընդամենը տեղեկացել է, որ մի խուրց քվեաթերթիկներ են փախցրել հանձնաժողովի նախագահի սենյակ եւ թաքցրել տեղում: Երբ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եւ հանձնաժողովում ՚Ժառանգությանՙ անդամ Արմեն Մարտիրոսյանը պահանջել են արձագնագրություն կազմել, հանձնաժողովի նախագահը չի կատարել, ՚ՀԺՙ-ի լրագրողը փորձել է հանձնաժողովի նախագահից ճշտել ինֆորմացիան:

Դրան ի պատասխան հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանն ուղղակի ներս է հրավիրել ոստիկաններին, որնք փորձել են լրագրողին հեռացնել տեղամասից: Այդ ընթացքում լրագրողը շարունակել է կատարել իր մասնագիտական պարտքը, ինչի արդյունքում տեղամաս ներխուժած մի երիտասարդ նախ լուսանկարել է լրագրողին, ապա նաեւ նրա ձեռքից խլել ֆոտոապարատն ու ձայնագրիչը եւ սկսել ոտքերով եւ ձեռքերով հարվածել Լուսինե Բարսեղյանին: Այս ամենին ականատես են եղել եւ չեն խոչընդոտել ոստիկանները:

Ա1+

2 comments:

Anonymous said...

Y ichkan piti handyrjvi nman Pornkytyné sepakan azgi handep !!

Erevi Kaxakakirt paikari zevn
Serjakan klanin chi stapeznym !

Ax erani miamit inz mot enkner
sranz Haiastanyan, Erevanyan Sataroxneri
anun azganynern !!!

Vorpes hogys vra zanrazaz partk
Fontomneri het kzanotaznei bolorin

Anonymous said...

Yes, vor ashkharhum amenashat@ vakhenum ei zhoghovrdakan brnkumneric, hima mtatsum em, te isk inchneris e petq nman kyanq@. Sa verjn e, voreve ban aveli lav e, qan ays vichak@. Ovqer yerekhaner unen, indz khaskanan.

Yete vagh@ yev ayduhetev zhoghovurd@ voreve bani chhasav, el hetaga patmutyan mej voch mekin meghadrelu iravunqn chunenq. Teseq, te inch anasunner enq butsel ays yerkrum, vor hima incher en anum glkhneris. Amot mez boloris. Inchpes kareli er aysqan yerkar zhamanak handurzhel ays anasunneri bargavachum@ yev mardkanc strkacum@.

Minchev vagh@.

Արխիվ