24.1.08

Ամսի 22-ի երթը այնքան հուժկու էր, որ ինչպես «Առավոտ» օրաթերթն է նշում.



«Դրա մասնակիցներին, որոնք պարբերաբար վանկարկում էին «Լեւոն» կամ «Հաղթանակ», երբեմն միանում էին նաեւ կանգառներում կանգնած մարդիկ, փողոցներին հարակից՝ տարատեսակ խանութ-օբյեկտներից դուրս եկած մարդիկ նվազագույնը լայն ժպիտով էին դիմավորում երթի մասնակիցներին, իսկ իրենց լուսամուտներից թամաշայի դուրս եկածներից ոմանք կամ ձեռքերը թափահարելով ողջունում էին, կամ բռունցք անում, իսկ ավտոմեքենաները «վանկարկված» ազդանշան էին հնչեցնում՝ ի նշան երթին աջակցության: Մասնակիցներից ոմանց գնահատմամբ, նման հանրահավաք-երթը հիշեցնում էր 1988-ի շարժման սկիզբը: »
Նկարը «Առավոտ»-ից



«Հայկական Ժամանակը» մեջբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը երթի ավարտին, «Սա արդեն տոն էր, սա արդեն հաղթանակ էր: Այս ուժը այլեւս անկասելի է»:



Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը այցելում է Կոտայքի մարզ: Ժամանակացույցը կարող եք տեսնել այստեղ:





4 comments:

Anonymous said...

Ես կարծում եմ, որ ոչ միայն պրն. Տեր-Պետրոսյանը, այլ նաև մյուս ընդդիմադիր թեկնածուները, իշխող ռեժիմի վերարտադրման անթույլատրելիության վերաբերյալ կոչերից հետո, որոնք, իհարկե, շատ տեղին են և ճիշտ, պետք է գոնե շատ կարճ օրինակներով բացատրեն ընտրողին իրենց ասածը: Օրինակ, տնտեսության մոնոպոլիզացիան բերում է նրան, որ բիզնեսը այդքան էլ խիստ կարիք չի զգա բարձրորակ մասնագետների (առանց նրանց էլ գերշահույթներ են ստանում), սա կհանգեցնի բարձրագույն կրթության ոլորտում ներկայիս վիճակի շարունակման, ինչն էլ իր հերթին ազդում է հանրակրթության մակարդակի վրա և այլն: Ինձ թվում է, նման բացատրությունները ընտրողի մոտ որոշակի մտածական պրոցեսներ առաջ կբերեն և նրա համար ակնհայտ կդառնա, որ այսպես շարունակել այլևս չի կարելի:

Roy said...

Հայկ ջան խնդրում եմ Լևոնի այցերի ժամանակացույցը ճիշտ գրեք, թե չէ քեզ մոտ Հունվարի 26-ին Վանաձորի հանդիպում է նախատեսված, իսկ Լևոնի պաշտոնական կայքում Գառնի և հարակից գյուղեր, 27-ին էլ Արմավիր:
Մեկ անգամ ևս խնդրում եմ զերծ մնալ անճշտություններից և հնարավորության սահմանում տեղադրիր ողջ գրաֆիկը նախապես, որպեսզի մեր շրջաններում ապրող հարազատներին կարողանանք տեղյակ պահել նախորոք:

Haik said...

Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը,

Վանաձորի հանրահավաքի մասին մի քանի օր առաջգրված էր պաշտոնական կայքում : Այնքան ոգևորվեցի, որ տեղադրեցի այս կայքում չսպասելով հաղպրդագրությանը: Հետո էլ ժամանակ չեղավ նորից ստուգելու:
Կներեք թյուրիմացության համար:

Հայկ

Anonymous said...

²Ûëù³Ý ï³Ï³Ýù г۳ëï³ÝáõÙ áñï»ÕÇó ³é³ç³ó³í®
гñ·»ÉÇ Ñ³Ûñ»Ý³ÏÇóÝ»ñ, ½³ñٳݳÉÇÝ ³ÛÝ ¿, áñ Ô³ñ³µ³ÕÁ ѳÝÓÝáÕÇ ÏáÕùÇÝ ß³ñù »Ý Ï³Ý·Ý»É »ñÏñ³å³ÑÝ»ñÝ áõ ݳËÏÇÝ ³½³ï³Ù³ñïÇÏÝ»ñÁ£

Արխիվ