14.8.08

Ռուսական ֆորպոստ

ՎրացՌուսաՕսական պատերազմը տագնապի ազդանշան է Հայաստանի համար: Եթե Վրաստանը տնօրինում է մեր տնտեսությունը (Ճանապարհները դեպի աշխարհ) ապա Ռուսաստանը պաշտպանում է մեր Թուրքական սահմանը:
Ի՞նչն է այս վիճակից որոշ չափով դուրս գալու միջոցը: Կարծում եմ չեզոքությունը: Դրան հասնելու համար հարկավոր է:
- Իսկական դեմոկրատիայի հաստատում
- լավ բանակ
- Ղարաբաղի հարցի կարգավորում և կուռ արտաքին գործեր (նախարարություն)

Եթե Ս. Օհանյանի հայտարարությունը, որ « Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով» ողջունելի էր ապա՝ Սեռժիկի և ախքի Հայաստան չվերադառնալը անպատասխանատվության նշան:
Իսկ այս վերջինը արդեն այդ նշանի ապացույց: Պարճառը պարզապես այն է, որ Հայաստանը կառավարվում է Ռուսաստանի կողմից: Ռուսները այդպես էին հրահանգել /«խորհրդատվել» - մնալ Չինաստանում, զվարճանալ և զբաղվել սեփական բիզնեսի գործերով:

Ահա «էլ պրեզիդենտի» պաշտոնական առաջին հրապարակումը

«
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:

Նախագահ Սարգսյանն իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին վերջին օրերի ընթացքում Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում խաղաղ բնակչության, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիների եւ ռուս խաղաղապահների շրջանում տեղ գտած մեծաթիվ զոհերի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված բանակցությունների ընթացքի մասին:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում անցկացնել լրացուցիչ խորհրդատվություններ հետագա զարգացումների վերաբերյալ:
»
http://news.president.am/arm/?sub=news&day=11&month=08&year=2008

2 comments:

Haik said...

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՍԵԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

կարող եք կարդալ այստեղ

Anonymous said...

Բարև բոլորին

Հիշեցի ֆրանսիական հայտնի “Խաղալիք” ֆիլմը: Հիշում եք էն դրվագը, երբ Պիեռ Ռիշարի հերոսը որոշումա երեխայի հետ խնջույքի պահին` կովբոյական հագուստով անկարգություններ անել....Դա նկատելով, բոլորը մի պահ սառում, պապանձվում են և պահը լիցքաթափելու համար Ռամբալ Կոշեն(երեխայի հայրը և խնջույքի կազմակերպիչը) մոտենումա իրա տեղակալին և հրամայումա ”Танцуй”, սա էլ ապուշի ժպիտը դեմքին փորցումա կատարել շեֆի հրամանը, չհասկանալով, որ մեկա դա չի փրկելու խայտառակությունը:
Եվ երկրորդ դրվագը, երբ նույն Ռամբալ Կոշեն, նույն այդ տեղակալին կանչելով իր առանձնասենյակ հրամայումա հանել շալվարը....վերջինս խելոք կատարումա ու էտ ժամանակ Կոշեն մի հարցա տալիս ասելով. “Հիմա մեզանից ովա ավելի վատը, ես` որ հրամայեցի?, թե դու որ կատարեցիր?”

Մենք հիմա հայտվել ենք ճիշտ և ճիշտ էտ տեղակալի վիճակում, տարածաշրջանի բոլոր երկրները ակտիվ քաղաքականությամբ փորցում են ստեղծված վիճակից ինչ որ օգուտներ քաղեն, իսկ մենք օլիմպիական խաղեր ենք նայում, ինչը և հրամայվածա անել.... ”ТАНЦУЙ”

ROY

Արխիվ