7.7.08

Փնտրվում է պոզի զույգը

Գտնողին խոստանում ենք դրամական պարգև:

Նկարը՝
http://en.wikiquote.org/wiki/Serzh_Sargsyan

8 comments:

Anonymous said...

http://youtube.com/watch?v=LTKqaIs9zew

Anonymous said...

Դուրս եկեք աբիժնիկի հոգեվիճակից եւ մտածեք այն լուրջ անելիքների մասին, որ մեզ սպասվում են: Ու փորձեք հասկանալ, թե ինչու դեռեւս բավական թվով մարդիկ չեն միանում շարժմանը, չնայած չեն էլ ընդունում իշխանությանը: Կարո՞ղ եք ինձ ասել, եթե այս նկարը ցուցադրողը հանկարծ դառնա Հանրային Հեռուստատեսության ղեկավար, ինչքա՞ն ավելի մակարդակով կդառնա մեր հեռուստաեթերը: Բավական է ձեր էժանագին հումորներով անմակարդակ զանգվածներին դուր գալու համար վարկաբեկեք Շարժումը: Իշխանությանը պետք է հավակնել լրջորեն, յուրաքանչյուր Շարժման անդամ, այո յուրաքանչյուր շարժման անդամ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ինչպես շատ դիպուկ ասել էր Նիկոլ Փաշինյանն իր ձեռագիր կոչում, պետք է հասկանա, որ երկրի բախտը կախված է հենց իրենից: Իսկ դուք ավելի հարմար եք գտնում ձեզ ցածրացնել զվարճանալով նման գավառական հումորով,միաժամանակ Տեր-Պետրոսյանին վերագրելով աստվածային հատկանիշներ: Ժամանակն է հասկանալ, որ Տեր-Պետրոսյանին պետք է աջակցել լուրջ ծրագրերով, լուրջ գաղափարներով, ոչ թե նման նկարներով: Հույսներդ մի դրեք Տեր-Պետրոսյանի «տիեզերական» մտքի վրա, այն ոչինչ չարժե,եթե շարժման ղեկավարի շուրջը չկան գաղափարային զանգվածներ:

Կներեք, եթե ես ձեզ նորից լուրջ եմ ընդունել: Իսկ եթե համենայնդեպս ընդունեք, որ ես իրավացի եմ, հանեք այս հիմար նկարը եւ տեղադրեք Տեր-Պետրոսյանի հուլիսի 4-ի ելույթը քննարկման համար:

Արամ:

Haik said...

Արամ
ինչ էլ այստեղ դրվի կամ գրվի արժանանալու է քո քննադատության: Քննադատություն վատ բան չէ բայց կարող է դառնալ ցավագին:

Սա էլ սատիրա է: Նկարը ցուցադրողը ես եմ (նկարի հեղինակը ես չեմ)այսինքն քո գրածը ընդունում եմ որպես անձնական դիմում հետևաբար կպատասխանեմ որպես անհատը անհատի:

Խնդրում եմ ցավագին մի ընդունիր: Ես ոչ կառավարող եմ և ոչ էլ ստրուկ: Ես ազատ մարդ եմ և պայքարում եմ ազատության համար անկախ նրանից թե ով է կամ ով կլինի ազատության բռնագողը: Հուսով եմ դա ապացուցելու կարիքը չունեմ: Իշխանության կամ իշխելու ոչ մի ցանկություն էլ չունեմ:

Նկարին հանդիպեցի պատահականորեն: Այն գտնում եմ ծիծաղելի (ցավալի):

Ազատություն
Պայքար պայքար մինչև վերջ

Haik said...

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ամսի 4-ի ելույթը կարող եք քննարկել ներքևի փոսթինգում:

Anonymous said...

Հայկ,

Թույլ տուր չհամաձայնվել քո պնդման հետ: Ամեն ինչ չէ, որ ես քննադատում եմ, կարող ես նկատել թեկուզ հենց նախորդ հրապարակման մեջ իմ Նիկոլ Փաշինյանին հղում անելը: Եթե ցանկություն ունես, կարող ես վեր հանել իմ նախկինում հրապարակած կարծիքները, սկսած այս բլոգի վաղ շրջանից, եւ համոզվել, որ ես առաջնորդվում եմ «հանուն» սկզբունքով եւ չեմ ցանկանում Շարժմանը տեսնել «ընդդեմ» սկզբունքի տրամաբանությամբ: Իսկ ընդհանրապես ասած՝ մտածելու բան է, արդյոք շարժումը պե՞տք է գրոհի նաեւ սատիրայի առումով, ինչ որ տեղ ստանձնելով հումորի ակումբի ելեւէջներ, թե՞ միայն գաղափարական դաշտում: Ես վերջինիս համոզված կողմակիցն եմ:

Վերջում կուզենայի համենայնդեպս նշել, որ գնահատում եմ քո ազատ խոսքի նկատմամբ ւնեցած հարգանքը եւ շնորհակալ եմ, որ քաջություն ունես հրապարակել քո կարծիքին չհամընկնող տեսակետներ: Արեւմուտքն անկասկած ունեցել է իր ազդեցությունը:

Haik said...

Արամ
Մեկ նալին ես խփում մեկ մեխին: Փորձում ես լավ տպավորություն թողնել մինչ բաժանում ես թունավոր խնձոր հայտնի հեքիաթի վհուկի պես: Նպատակդ ուղիղ չէ և հետևաբար ազնիվ լինել չի կարող:

Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ արևմուտքը: Այդպես էլ չըմբռնեցի:

Anonymous said...

Dashnaktskan khagher a eli talis mer Aram@.

Anonymous said...

Che, Haik. Indz chhajoghvets qez ban haskatsnel. Ailevs sharunakeln animast em hamarum. Ara inchpes du chisht es gtnum.

Dzer kaiqin hajoghutiun em maghtum!

Aram.

Արխիվ